17:13 12.02.2018
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ և բուլղար ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը և սերտացմանը:
ԱԺ նախագահն անդրադարձել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության անհրաժեշտությանը:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին և Ազգային ժողովի դերի բարձրացմանը: Արա Բաբլոյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերահաստատել Հայաստանի մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ լուծել խնդիրը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:
Բուլղարիայի Հանրապետության նախագահը նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանը խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունի և իր երկրում ժողովրդավարական փոփոխությունների երաշխավորն է: Նա ողջունել է մեր երկրում ձեռնարկվող քայլերը՝ ուղղված ժողովրդավարության խորացմանը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Ռոմեն Ռադևը, վստահեցրել է, որ Բուլղարիայում առաջիկայում կսկսվի վավերացման գործընթացը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նա նշել է, որ այդ հարցում Բուլղարիան պետք է միավորի ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում կայունանա:
Ռոմեն Ռադեւը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...