Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին

16:50 12.02.2018

Այսօր կեսօրին Կիևում ձերբակալել են Օդեսայի նախկին նահանգապետ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիին: Նրան վերցրել են իր գրասենյակի հարակից տարածքում գտնվող վրացական ռեստորանում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել նրա համախոհ և ընկեր Դավիթ Սակվարելիձեն`սոցցանցերում տեղադրելով ձերբակալման տեսահոլովակը: Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրել են նաև ռեստորանում նրա ձերբակալության գաղտնի նկարված կադրերը:

Ականատեսի վկայությամբ՝ Սաակաշվիլին «Սուլուգունի» ռեստորանի երկրորդ հարկում ընկերների հետ ճաշում էր, երբ հանկարծակի ներխուժել են դիմակավորված ու ինքնաձիգներով զինված իրավապահներ, գետնին են գցել նրան ու տարել դուրս: Ողջ գործողությունը տևել է մոտ 3 րոպե:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

16:10 18.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը. ԶԼՄ

Թոշակառու Յուրա Ցինտուլան, ով մեղադրվում էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի սպանության փորձի մեջ, ընդունել է իր մեղքը, հաղորդում է RTVS լրատվական պորտալը։ «Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը դատարանի առաջ»,- գրում է պորտալը։ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում՝ կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետն […] ...

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

15:47 18.05.2024

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։ Գոհունակությամբ նշվել […] ...

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

15:26 18.05.2024

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

Պերմի երկրամասի Ֆեդոտովո գյուղի ֆերմայում բռնկվել է ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության տվյալներով՝ Յուսվինսկի շրջանի Ֆեդոտովո գյուղում գիշերը հրդեհվել է 180 կով ունեցող ֆերման։ «Տարհանվել է 170 կով, տուժածներ չկան, ցավոք, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել»,-ասվում է հաղորդագրությունում: Նախնական տվյալներով՝ հրդեհը […] ...

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

15:08 18.05.2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

14:06 18.05.2024

Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

Տանզանիայի դրոշով Mohammad-Z նավը խորտակվել է Սև ծովում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը: Դեպքի վայր է մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։ Mohammad-Z-ի անձնակազմը բաղկացած է […] ...

BACK_TO_TOP