Նուբարաշենցիները համաձայնեցին սպասել 2-3 շաբաթ. ակցիան ավարտված է, ճանապարհը` բաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

Նուբարաշենցիները համաձայնեցին սպասել 2-3 շաբաթ. ակցիան ավարտված է, ճանապարհը` բաց

17:40 12.02.2018

Ինչպես  SHANTNEWS-ն  արդեն տեղեկացրել է, այսօր՝ ժամը 12-ին, Նուբարաշենի խճուղու բնակիչները փակել էին «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհը: Բանն այն է, որ քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում են ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող շենքերի բակերը: Բնակիչներն իրենց բողոքն են հայտնում՝ պահանջելով դադարեցնել կոյուղաջրերի հոսքն ու իրենց ազատել շրջակայքում տարածված անտանելի հոտից:

Ճանապարհի՝ որոշ ժամանակ փակ մնալուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցների մոտ են եկել ոստիկանության աշխատակիցները, ապա Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետն ու տեղակալը: Նրանք վստահեցրել են, որ կոյուղին վերանորոգելու համար մրցույթ է հայտարարված, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի:

«Կապվել ենք կալանավայրերի վարչության պետի հետ, իրենց ասելով` մոտակա ժամանակներս կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագիծը, նախահաշիվը պատրաստ են արդեն, ներկայացրել են շինարարներին: Աշխատանքները կատարվելու են ՔԿՀ-ի կոմից, իհարկե մեր հսկողության տակ, քանի որ մեր վարչական շրջանում է: Հետևողական կլինենք, որ աշխատանքը ժամանակին կատարվի», – ասել է Էրեբունի վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Արմեն Մամուլյանը:

Ավելի ուշ նուբարաշենցիները որոշել են բացել ճանապարհը և 2-3 շաբաթ ժամանակ տալ: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ եթե խնդրին, ինչպես տարիներ շարունակ է եղել, լուծում չտրվի, դարձյալ փակելու են ՔԿՀ տանող ճանապարհը և չեն բացի:

 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

16:11 03.05.2025

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ...

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

16:00 03.05.2025

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...

BACK_TO_TOP