Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին

11:23 20.12.2021

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության  գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ  համաժողովին։

Օրակարգում  երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են  ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև  Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում տեղակայված  մասնաշենքեր, շրջել մանկական բաժանմունքում։

Ռուս-հայկական համաժողովի ընթացքում  համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

«Առողջապահության ոլորտում փոխօգնության և համագործակցության երկու երկրների ձգտումը չի կարող չուրախացնել։ Առանձնակի պետք է նշել  ռուս գործընկերների աջակցությունը Հայաստանի առողջապահությանը հետպատերազմական շրջանում, ինչպես նաև համաճարակային լարված իրավիճակում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ևս ընդգծել է երկու երկրների արդյունավետ գործակցությունը և անդրադարձել համավարակի դեմ պայքարի ռուսական փորձին։

«Հաշվի առնելով այն վերափոխումները, որոնք սպասվում են այս ոլորտում` բժշկական օգնության համակարգի զարգացման առումով սպասում ենք ոչ թե քայլի, այլ իսկական թռիչքի», -նշել է Միխայիլ Մուրաշկոն։

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև ռուսաստանաբնակ հայազգի անվանի բուժաշխատողների, առողջապահության ոլորտի գործիչների հետ, քննարկել Ռուսաստանում բնակվող ու գործող մարդկային, մասնագիտական հսկայական ներուժը Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում ներդնելու հնարավորությունները։

Հանդիպմանը ռուսաստանաբնակ հայ բժշկական հասարակությանն են ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ուղենշված առողջապահությանը վերաբերող առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր` ոլորտի առաջնահերթություն-մարտահրավերներին առավել հստակ և համապարփակ լուծումներ տալու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

BACK_TO_TOP