14:42 21.07.2018
Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է նոր կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից մամուլի վերահսկման փորձերի մասին:
«Այսպես: Մոտ 1 ամիս առաջ տեսնելով մամուլում փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի կանտրաբանդա)՝ որոշեցի հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչը ոնց է եղել: 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից ձեռք բերել Գեորգի Էդուարդի Մուրադյանի վերաբերյալ որոշումներն ու վճիռները: Նյութերն ուսումնասիրելուց հետո դիմեցի Գեորգի Մուրադյանին՝ խնդրելով հարցազրույց տալ: Նախապես համաձայնվեց, սակայն հարցազրույցից ժամեր առաջ բազմակողմանի նյութ ունենալու երաշխիքներ ուզեց Դանիել Իոաննիսյանից: Հարցազրույցը կայացավ՝ մոտ 30-35 րոպե: Այս ժամանակ հաստատվեց իմ այն տեղեկությունը, որ Գ.Մուրադյանը տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում, ինձ հաջողվեց իրենից մանրամասներ իմանալ:
Նյութը գրելու փուլում իմացա, որ Ավինյանի աշխատակազմից Դանիելի հետ պայմանավորվածության արդյունքում որոշվել է նյութը կարդան մինչև հրապարակելը, հայտնեն իրենց առարկությունները, որից հետո նյութը հավանաբար պետք է «միասին» գրվեր:
Ես դեմ եմ եղել ի սկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնել եմ՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը (քանի որ, մարդ է, կարող է՝ մի նախադասություն սխալ ասած լինի):
Նյութը մինչև վերջնական տեսքի գալը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է ինձ համար կարևոր հատվածներ (թե ինչպես են, օրինակ, Մուրադյանի հետ ամբաստանյալի աթոռին հայտնվածները խաղուպար վճիռներ ստացել դատարանից և այլն): Նյութը երեկ sut.am կայքում հրապարակվելուց հետո անցել էր մոտ 6 ժամ, և իմ սովորույթի համաձայն, ցանկացել եմ այն նորից կարդալ, բայց պարզվել է, որ նյութը գոյություն չունի:
Թե ինչու է այսպիսի իրավիճակ ստեղծվել
Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում, օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոաննիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրա նկատմամբ, ենթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել: Նման ենթադրության համար ինձ համար հիմք է այն, որ նյութը հեռացվել է առանց ինձ հետ քննարկելու, իսկ նախկինում նույնիսկ նյութերիս նկարը փոխելը ինձ հետ համաձայնեցվում էր: Ու սա՝ այն դեպքում, երբ ջնջված նյութը հրապարակվելուց առաջ խմբագրությունում շատ անգամներ է կարդացվել և քննարկվել: Եվ եթե տպելու ենթակա չէր այն, ապա ի սկզբանե պետք է չտպվեր: Կարծում եմ՝ Դանիել Իոաննիսյանն ու Ավինյանի աշխատակազմը կպարզաբանեն, թե իրենց մոտից ով, որտեղ և քանի անգամ է դիմել Դանիել Իոաննիսյանին այս նյութի հարցով, քանի անգամ են այս նյութի վերաբերյալ հեռախոսազրույցներ ունեցել:
Դիմում եմ լրագրողական բոլոր կազմակերպություններին՝
1. խնդրելով աչքաթող չանել այս միջադեպը, քանի որ բացառիկ են այն դեպքերը, երբ լրագրողը հրապարակային, փաստարկված խոսում է մի արատավոր երևույթի մասին, որը միշտ եղել է նախորդ իշխանության ժամանակ բազմաթիվ խմբագրություններում,
2. նոր կառավարության անդամների նկատմամբ հանրության ստեղծված դրական աուրայի շղարշի տակ չպետք է լրագրողական նյութերը գրաքննվեն և այդ հարցում ես ձեր աջակցության կարիքն ունեմ:
Դիմում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Վստահ եմ, պարոն Փաշինյան, որ ձեր լրագրողական գործունեության ընթացքում երբեք չեք հանդուրժել իշխանությունների կողմից լրագրողական աշխատանքի միջամտության դեպքերը: (Հիշում եմ՝ թե ինչպես ԱԺ դահլիճում Նաիրա Զոհրաբյանին հանդիմանեցիք, որ նա այլևս ՀԺ-ի լրագրող չէ և չունի խոսքի կատարյալ ազատություն՝ այն բանի համար, որ նա զանգահարել էր խմբագրություն և խնդրել՝ «բամփել» բառը հանեին իր ելույթից, քանի որ, ինչպես Դուք նշեցիք, այդ ժամանակ Հովիկ Արգամիչը ջղայնացել էր): Հույս ունեմ, որ այս միջադեպը պատշաճ քննության կարժանանա և հետևաբար՝ պատշաճ գնահատականի:
Ինչ վերաբերում է նյութի բովանդակությանը, լիահույս եմ, որ այն իր սկզբնական տեսքով առաջիկայում կտպագրվի մեկ այլ լրատվամիջոցում, և շահագրգիռ անձանց հետո սիրով կքննարկեմ նյութի ամեն մի դետալ:
Հ.Գ. Դիմում եմ նաև բոլոր այն անձանց, որոնք այս պատմությունից գայթակղված արդեն մտածել են ինչպես ցեխը մտցնեն կառավարության ողջ կազմին: Այդ մարդկանց հորդորում եմ, որ այս խնդիրը չշահարկել այլ հարթությունում, քանի որ այստեղ խնդիրը բացառապես վերաբերվում է լրագրողական գործունեությանը»,- գրել է նա:
https://www.facebook.com/tirayr.muradyan/posts/1794254593986269
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...