19:58 22.12.2021
2022 թվականին, 2021-ի համեմատ՝ Գյումրիի տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն ավելին կլինի։ Սա կանխատեսում է, որը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, որոնց հիմքում տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումն է։ Ամեն տարեվերջին ավագանու հաստատմանն են ներկայացվում հաջորդ տարվա տուրքերի դրույքաչափերը։ Որոշ տեղական տուրքերի դրույքաչափերն ավելացել են։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է շինթույլտվությունների, արտաքին գովազդի, աղբահանության և թանգարաններ մուտքի վարձավճարներին։ Արդյունքում սեփական եկամուտների աճը կկազմի մոտ 2 տոկոս։
Կառուցապատման համար ծախսերը սկսվում են շինթույլտվությունից։ Ինչքան մեծ է կառուցվող շինությունը, այնքան թանկանում է շինթույլտվության համար սահմանված տուրքը։ Տեղական տուրքը հունվարի 1-ից կկրկնապատկվի կամ կեռապատկվի՝ կախված կառուցվող շինության զբաղեցրած մակերեսից։
Թանկացման հիմնավորումը տեղական բյուջեի մուտքերի ավելացումն է։ Իսկ մեծ շինություններ կառուցողները թեև շատ չեն, բայց, ըստ Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պատասխանատուի, ֆինանսապես ի վիճակի են վճարել տեղական տուրքի սահմանված չափը։
«500-1000 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունների համար օրենքով սահմանված 50 հազար դրամ դրույքաչափին կիրառել ենք 2 գործակից։ 1000-3000 քառակուսի մետրի համար կիրառվել է 3 գործակից, 50 հազար դրամ տեղական տուրքը կդառնա 150 հազար դրամ, իսկ 3000 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող շինությունների համար նույնպես կիրառվել է 3 գործակից, 100 հազար դրամ տուրքը կդառնա 300 հազար։ 3000 քառակուսի մետրից ավելի մակերես զբաղեցնող շենքերը շատ չեն, դրանք թանկարժեք շինություններ են, և տեղական տուրքի ավելացումը կառուցապատողի համար էական փոփոխություն չի լինի, բայց քաղաքի բյուջեի համար 5-6 մլն դրամի լրացուցիչ մուտքեր ենք նախատեսում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մենուա Մկրտչյանը։
Լրացուցիչ մուտքեր կապահովվի նաև աղբահանության վճարներից, որոնք հաջորդ տարվա սկզբից կթանկանան իրավաբանական անձանց համար։ Թանկացումը վերաբերում է արտադրական կառույցներին։ Կոմունալ ծառայության աշխատանքի ծավալներն ավելացել են, հետևաբար և, ծախսերը կավելանան։
Արտաքին գովազդի համար հարկվող գումարի չափը ևս կավելանա։ Մեկ քառակուսի մետր գովազդային պաստառի համար քաղաքի բյուջե ամսական կգանձվի 1500 դրամ։
Պահանջարկից կախված գնային փոփոխությունը կիրառելի է դարձել նաև Գյումրիի թանգարանների համար։ Այցելուների պակաս չունեն՝ ամռանն անգամ հերթեր էին։ Վերլուծությունները ցույց են տվել, որ թանգարանների մուտքի վճարները ոչ կտրուկ, բայց կարելի է ավելացնել։
«Թանգարանների պահանջարկը մեծ է, այցելուները շատ են և վերանայել ենք թանգարանների տոմսերի գները։ Նախկինում մշտական այցելությունները դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար եղել է 200 դրամ, հիմա կդառնա 300 դրամ, մշտական այցելուների համար 400 դրամը կդառնա 700 դրամ և օտարերկրացիների համար սահմանվել է 1000 դրամ»,- ասել է Մենուա Մկրտչյանը։
Թանգարանների ֆինանսավորման մեխանիզմն այսպիսին է՝ հավաքագրված գումարները մուտքագրվում են տեղական բյուջե, հետո անհրաժեշտ չափով գումար է հատկացվում յուրաքանչյուր թանգարանի։ Ինչքան հավաքագրումները շատ են, այնքան թանգարանում ծրագրեր իրականացնելու հնարավորություններն են մեծ։ Իսահակյանի տուն-թանգարանում անհրաժեշտություն է շուրջօրյա ջեռուցումը։ Ֆինանսական միջոցները չեն բավականացնում, այն ցուցասրահները, որտեղ բանաստեղծի անձնական իրերն են, չեն ջեռուցվում։
Մուտքավճարների թանկացումից ստացվելիք հավելյալ գումարները, ըստ անհրաժեշտության, կտնօրինվեն թանգարանների կարիքների համար։ Ընդհանուր առմամբ՝ սեփական եկամուտների հավաքագրման ավելացման հաշվին Գյումրիի բյուջեի եկամուտների շուրջ երկու տոկոսանոց աճ է կանխատեսվում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...