18:25 22.12.2021
Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը:
«Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք տեղում տեսնել, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման:
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:
«Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...