Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք. թունավորվածների վիճակը ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք. թունավորվածների վիճակը ծանր է

13:19 24.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Այդ մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

  1. Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հորդորում են.
  2.  խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  3.  տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  4.  չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  5.  առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի։

Հիշեցնենք, որ բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցիչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցիչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

BACK_TO_TOP