13:57 24.12.2021
Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը՝ աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը:
«Այսինքն՝ «իր հաշվին» ձևակերպումը կանխորոշել է բացառապես հստակ շրջանակ աշխատողների համար, այժմ ՍԴ-ն ասում է, որ մի դրեք այդ սահմանափակումն անձի վրա, որ ինքը իր հաշվին իրականացնի, կարող է իրականացնել ցանկացած այլ անձի հաշվին, ով կամային մոտեցմամբ կտա իր համաձայնությունը վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության գումարը, դա սեփական ցանկությամբ է և կարող է լինել նույնիսկ գործատուն, եթե նա նման ցանկություն հայտնի: Սա է եղել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի համապատասխան դրույթի բովանդակությունը»,-ասաց Մկրտումյանը՝ պարզաբանելով, սակայն, որ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը։
Դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին։ Այս առնչությամբ նախարարությունը պարզաբանել էր․ «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»։
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...