Լույս է տեսել գյումրեցի ազդեցիկ կանանց մասին պատկերապատում-գիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Լույս է տեսել գյումրեցի ազդեցիկ կանանց մասին պատկերապատում-գիրքը

19:46 27.12.2021

Ովքեր են Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի ազդեցիկ կանայք, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքի զարգացման գործում և պատմության մեջ։ Պատմական տեղեկությունները նկարչական ձևավորումների հետ է համադրել ու պատկերապատում է ստացել գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը։

Քաղաքի պատմությունը ներկայացվում է կանանց միջոցով, միևնույն ժամանակ  ընդգծվում է տեղայնացված ֆեմինիզմը՝ հայրենասիրական, մայրապաշտության և Գյումրվա ավանդույթների մոտեցումներով։

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի այս ցուցադրությունը պատկերասրահի մյուս ցուցանմուշներից տարբերվում է։ Դրանք կտավներ չեն։ Արվեստի այս տեսակը, որտեղ առանձին կերպարներ կան, որոնք զրուցում են միմյանց հետ, կոչվում է պատկերապատում կամ կոմիքս։ Ծաղրաշարը կամ կոմիքսը պատկերների միջոցով ստեղծվող պատմություն է։ Գոհարի կոմիքսների հերոսները գյումրեցի կանայք են։

Կոմիքսը հնարավորություն է տալիս պատկերներով շատ ավելի մատչելի ներկայացնել ասելիքը։ Պատկերապատման էջերից մեկում Թումանյանն է, Չարենցը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդրապոլում առաջին թատրոնի շենքը․․․ Այս կառույցը բանաստեղծներին ու կոմպոզիտորին կապում է կինը՝ բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանը, որն ապրել ու ստեղծագործել է Ալեքպոլում։

«Այստեղ խոսում ենք Արմենուհի Տիգրանյանի մասին, որը եղել է Չարենցի սիրուհին։ Ինքն էլ է սիրել Չարենցին։ Նրան սիրահարված են եղել շատ մտավորականներ, այդ թվում՝ Թումանյանը։ Պատկերապատման մեջ տեսնում ենք նաև Արմեն Տիգրանյանին, որը Արմենուհի Տիգրանյանի քույրն է։ Այստեղից էլ գալիս է այս կերպարների կապը «Անուշ» օպերայի հետ»,- Shantnews-ին ասել է արվեստագետ Գոհար Սմոյանը։

Թումանյանը իր «Անուշ»-ով ու «Մարո»-ով պատկերապատման մեջ ներկայացվում է որպես ֆեմինիստ բանաստեղծ, որը կնոջը մեծարում է՝ քննադատելով ավանդույթները։ Միևնույն ժամանակ արվեստագետն ընդգծում է, որ ադաթը բռնություն չէ։ Թեև երբեմն նաև ընտանեկան ավանդույթներն ու հասարակության ընկալումներն են  խանգարել Ալեքսանդրապոլ-Գյումրիում կանանց ավելի մեծ բարձունքների հասնել։

Արվեստագետների ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքականության և հասարակական գործունեության մեջ կանանց ավելի մեծ դեր է վերապահվել խորհրդային տարիների Լենինականում։ Պատերազմից հետո մարդկային ռեսուրսը՝ աշխատուժը պակասել էր, ու կինն ավելի պահանջված է եղել։ Այդ տարիներին է, որ քանդակագործները մեծարել են կնոջը՝ հայրենասիրական ու պրոպագանդայի քանդակները կանացի կերպարանքով էին։

«Պատկերապատման մեջ որքան էլ որ հումոր կա, բայց ծանոթացնում է  այնպիսի կանանց հետ, որոնք կարևոր դերակատարում են ունեցել։ Օրինակ՝ խոսում ենք Օլգինյան գիմնազիայի մասին, Սահականուշյան դպրոցի մասին, որոնք Ալեքպոլում եղել են այն կենտրոնները, որտեղ երեխաները այդ դժվարին ժամանակներում կրթություն են ստացել»,- նշել է Գոհար Սմոյանը։

Պատկերապատումն ավարտվում է 1988-ի թվագրությամբ։ Վերջին կերպարները գրքում Դոնարա Հարությունյանը, Ֆլորա Մարտիրոսյանն ու Տանյա Հովհաննիսյանն են։ Սա նշանակում է, որ պատկերապատումը շարունակություն է ունենալու՝ Գյումրիի նոր պատմության կանայք են դրանում ընդգրկվելու։ Կին արվեստագետը մտադիր է ավելի ընդլայնել իր ուսումնասիրության շրջանակները և հետազոտել, արվեստի միջոցով ներկայացնել Հայաստանի ազդեցիկ կանանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP