18:08 27.12.2021
Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 2022-ի բյուջեի նախագծի ու համայնքի զարգացման հնգամյա ծրագրի հաստատումն են եղել։ Ավագանին հաստատել է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակը, որը փոփոխվել է, հայեցողական պաշտոններ են ավելացել։ Փոփոխությունը նաև տեղական բյուջեում կառավարության ֆինանսավորման չափին է վերաբերում։
2022-ին Գյումրիին հասանելիք դոտացիայի չափն է նվազելու, փոխարենը՝ շուրջ 2 տոկոսով կավելանան եկամուտները ի հաշիվ տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացման։ Արտաքին գովազդը, շինթույլտվությունների վճարը, թանգարանների մուտքավճարը և իրավաբանական անձանց համար աղբահանության վարձը կթանկանան․ սրանք տեղական տուրքերն են, որոնց դրույքաչափերը վերանայվել են ու ավելացել։
Իսկ դոտացիոն հատկացումները կառավարությունից կնվազեն։ Անցած տարվա համեմատ, Գյումրիի քաղաքապետարանը 38 մլն դրամ ավելի քիչ դոտացիա կստանա։
«Դոտացիան կազմում է 2 մլրդ 796 մլն դրամ։ Անցած տարի դոտացիան եղել է 2 մլրդ 834 մլն դրամ։ Ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ 717,2 մլն դրամ և նույնքան էլ ծախսային մասն է։ Այսինքն՝ մեր բյուջեն հավասարակշռված է»,- ասել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։
Աշխատավարձի ֆոնդին հատկացված գումարները էական փոփոխություններ չեն կրի, բայց հաստիքացուցակն է փոփոխվել։ Փոխքաղաքապետների օգնականների հաստիքներն են ավելացել, Գյումրիի քաղաքապետն էլ ևս մեկ օգնական ու գլխավոր խորհրդական կունենա։ Առևտրի ու գովազդի բաժինը նոր տարում երկու առանձին միավորների կբաժանվի և համապատասխանաբար առևտրի ու գովազդի բաժիններ կգործեն։
4 պահակների փոխարեն էլ 13 պահակ կունենա քաղաքապետարանը։ Հիմնավորում են՝ նախկինում համայնքային ենթակայության 4 աշխատողների հետ նաև պատվիրակված կազմակերպություն էր պահակային ծառայություն իրականացնում։ Հիմա քաղաքապետարանում որոշել են մասնավորի ծառայություններից հրաժարվել, փոխարենը՝ կավելանա համայնքային ենթակայության աշխատողների թիվը, միևնույն ժամանակ կոնկրետ պահակային ծառայության համար ֆինանսներ կտնտեսվեն։
Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների համար 2021-ը փոփոխությունների տարի էր։ Հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում նոր ավագանու կազմ ձևավորվեց ու նոր քաղաքապետ ընտրվեց։ 2 ամիսների ընթացքում հերթական ու արտահերթ նիստեր հասցրեցին գումարել։ Այսօր վերջին արտահերթն էր՝ Գյումրիի ավագանին ամփոփեց այս տարվա աշխատանքը։ 2022-ի առաջին նիստը կկայանա փետրվարին։
08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...