17:17 28.12.2021
«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։
Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման արգելքով սահմանված կարգավորումները հնարավորինս կհստակեցնի և կհամապատասխանեցնի միջազգային փորձին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ վարույթներ է հարուցել ձվի գների, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցերով. ընթացիկ վարույթները ներկայացնելիս նշել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հավելել, որ անցնող տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացվել։
«Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել: Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,- ասել է Գևորգյանը:
Գևորգյանի տեղեկացմամբ, տարվա ընթացքում քննվել է գերիշխող դիրքի չարաշահման ևս 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակը աճել է՝ դառնալով 26, և չհայտարարագրված համակենտրոնացումներով ունեցել են 11 վարույթ։ Անբարեխիղճ մրցակցության դրսևորումներով ունեցել են 78 վարույթ, 13 վարույթ հարուցվել է պետական գնումների ոլորտում և 4 վարույթ՝ պետական մարմնի հակամրցակցային գործողությունների նկատմամբ։
Հանրակրթության բնագավառում անցնող տարում տեղի են ունեցել էական քայլեր, որ արդեն իրողություն են․ ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հատկապես կարևորել է կրթության նոր չափորոշիչների պիլոտային ծրագրերը, բարձրագույն կրթական համակարգում և ԱԺ ներկայացրած հանրակրթության մասին օրենքում արված փոփոխությունները։
Դումանյանն ընդգծել է նաև, որ արդեն որոշումները կան, և հանրապետությունում կվերանորոգվեն վանքեր, բերդ-ամրոցներ, մշակութային օջախներ, ընթացքի մեջ է անվանի մարզիկների անունները կրող մարզահամալիրների կառուցումը։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...