Սպանություն Չարենցավանում. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Սպանություն Չարենցավանում. հարուցվել է քրեական գործ

17:52 28.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Չարենցավան քաղաքի 64-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են քննչական կոմիտեից:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:55-ին, որով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժինը տեղեկացվել է, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ վերը նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի հատվածում կտրված վերքով:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

BACK_TO_TOP