15:50 02.01.2022
Թուրքիայի Չեշմե քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է անտիկ բնակավայր, որն ավերվել է ցունամիի հետևանքով, որն առաջացել է Մինոյան վերջին ժայթքման պատճառով։ Այն տեղի է ունեցել մ․թ․ա 1628 թվականին Կրետե կղզում Մինոյան քաղաքակրթության դարաշրջանում։
Հնագիտական գտածոները փաստում են բնական աղետի ահռելի հետևանքների մասին։Այս մասին հնագետները հոդված են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Մինոյան են անվանում Սանտորին հրաբուխի ժայթքումը, որը տեղի է ունեցել մ․թ․ա XVII դարի վերջին։ Ժայթքման հետևանքով առաջացել է ցունամի, որը ջրածածկ է արել Կրետե կղզին։ Պատմաբանները կարծում են, որ այն ոչնչացրել է կրետե-մինոյական քաղաքակրթությունը, ազդել է Հին Եգիպտոսի և միջերկրածովյան այլ երկրների բնակիչների կյանքի որակի վրա, ինչպես նաև առաջացրել է Ատլանտիդայի մասին լեգենդը։
Չեշմե քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են հետաքրքիր բաղադրության նստվածքային հանքաքարեր, որոնք թվագրվում են Մինոյական ժամանակներին։ Դրանք պարունակում են ծովախեցիներ, կորալներ, քարեր, մարդկանց ու կենդանիների մնացորդներ, աշխատանքի գործիքներ,որոնք ցամաք են դուրս եկել երեք ցունամիների հետևանքով։
Հետագա ուսումնասիրությունները հնարավորութուն կտան պարզելու, թե ինչու են մարդիկ այս տարածքը լքել, այն անմարդաբնակ է եղել շուրջ մեկ դար։ Գիտնականները ենթադրում են, որ ցունամիները տեղանքի լանդշաֆտը այնքան են փոխել, որ ծովափնյա տարածքները մարդկանց բնակության համար վտանգավոր են դարձել։
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...