Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրեատիվ տոնածառերի ցուցադրություն է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրեատիվ տոնածառերի ցուցադրություն է բացվել

20:59 30.12.2021

Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի խորհրդանիշը տոնական զարդարված եղևնին է, որը երկար ճանապարհ է անցել՝ մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սուրբ Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը՝ 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տներ: Դարերի ընթացքում տոնական ծառի զարդարման տարբերակները փոխվել են, բայց դրա խորհուրդն անփոփոխ է՝ եղևնին հարատևության ու նոր կյանքի  խորհրդանիշ է։ Նախատոնական ու տոնական օրերին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կգործի կրեատիվ տոնածառերի ցուցադրություն։ Տարբեր արվեստագետներ իրենց ստեղծագործ միտքն արտահայտել են լուսային տոնածառերով։

Պատկերասրահի մշտական ցուցադրության հետ միասին նաև տոնական ցուցադրություն է բացվել, իսկ ցուցանմուշները տոնածառերն են, բայց ոչ սովորական։ Եղևնու ձև ունեցող կոնստրուկցիաները ոչ թե տոնական  խաղալիքներով, այլ միայն լույսերով են զարդարված։ Լուսային եղևնիները տոնածառի խորհուրդն անփոփոխ են պահում, բայց ներկայանում են յուրովի։

«Ցուցանմուշներում կան տեխնոլոգիական լուծումներ՝ լուսային էֆեկտներ ենք տեսնում և տոնածառի ավանդական ձևն է։ Ոնց որ ամբողջ աշխարհն է երկրաչափական պատկերներով կազմված, դա շրջանն է, քառակուսին, տարածական գունդն ու խորանարդը, այնպես էլ այստեղ եռանկյունու միջոցով տեսնում ենք աշխարհաստեղծման խորհուրդը։ Տեխնոլոգիան խորհրդանշում է նոր սերունդը, արվեստը՝ հինը։ Ոչ թե տարանջատում ենք, այլ միահամուռ ձևով ենք ներկայացնում։ Սա ժամանակի հրամայականն է՝ ընթանալ համահունչ, ապրել, վերստեղծել և նորովի ամեն ինչին վերաբերել»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի էքսկուրսավար Գոհար Սմոյանը։

Գրեթե բոլոր տոնածառերի պատրաստման ու զարդարման հումքը ապակին ու լույսերն են։ Լույսը արվեստագետների համար գույն է, ապակին՝ այդ գույները կրկնապատկելու ու եռապատկելու հնարավորություն տվող միջոց։ Ապակու վրա լույսի պրոյեկցիայի շնորհիվ տոնականությունը ցուցասրահներում ավելացել է:

Արվեստագիտական մտքի արտահայտություն է նաև ցանկությունների տոնածառը, որը մյուս ցուցանմուշներից տարբերվում է սրանով, որ լույսեր չկան։ Պոլիէթիլենային թաղանթից պատրաստված տոնածառը զարդարված է ու շարունակում է զարդարվել մարդկանց ցանկություններով։ Պատկերասրահի այցելուներն իրենց ամանորյա մաղթանքներն են այստեղ գրում։

«Կարծես թափանցիկ եղևնի է կամ թափանցիկ սկիզբ է, որը ենթադրում է մաքուր, թափանցիկից սկսել և փորձել ապրեցնել։ Այն, ինչ գուցե վերջին շրջանում բարդ է դարձել»,- ասել է Գոհար Սմոյանը։

Պատկերասրահի տոնածառ-ցուցանմուշները դեռ ավելանալու են։ Տարբեր արվեստագետներ ու անհատներ իրենց հետաքրքիր լուծումներով եղևնիները կարող են Ասլամազյան քույրերի պատկերասրահում ցուցադրել մինչև հունվարի 13-ը։ Մինչև 30 տոնածառ է նախատեսվում ցուցասրահներում տեղադրել։ Իսկ այցելուները դրանք տեսնել կկարողանան նոր տարվա հենց առաջին օրերին։ Պատկերասրահը հունվարի 2-ից բաց է Ամանորի օրերը Գյումրիում անցկացնող հյուրերի համար։ Իսկ նրանց թիվն այս տարի, ըստ կանխատեսումների, քիչ չի լինելու։ Հյուրատներում ու թանգարաններում տոնական օրերի համար  բավական շատ ամրագրումներ կան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP