16:30 30.12.2021
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին հարուստ էր տարատեսակ մարտահրավերներով, սակայն կարող ենք փաստել, որ համատեղ ջանքերով համակարգին հաջողվել է ապահովել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների գերակատարումը: Հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ ունենալով ծառայությունների մատուցման որակը հասցնել նոր մակարդակի:
Գաղտնիք չէ, որ պետության առաջընթացը մեծապես կախված է նաև Ձեր ամենօրյա գործունեության որակից: Անցնող տարում գոհունակությամբ կարող ենք փաստել, որ հաջողություններ ենք գրանցել նաև տնտեսության մեջ ստվերի նվազեցման, հարկային կարգապահության բարձրացման, ինչպես նաև մաքսային համակարգի արդիականացման ուղղությամբ:
Անցնող տարում ակտիվ աշխատանք է կատարվել միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Առաջիկա տարում մեր գործընկերները մեծապես օժանդակելու են համակարգում բարեփոխումների իրականացմանը՝ քաղաքացուն նոր որակի վարչարարություն տրամադրելու և էլեկտրոնային գործիքներն առավել հասանելի դարձնելու ուղղություններով:
2022 թվականին համակարգի առջև դրվել են հավակնոտ նպատակներ: Կոմիտեի գործունեության մեջ անկյունաքարային նշանակություն պետք է ունենա գործարարների համար ընթացակարգերի առավել պարզեցումը, պետության հետ փոխհարաբերվելիս նրանց ժամանակի խնայումն ու սպասարկման որակի արմատական բարձրացումը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ենթակառուցվածքների զարգացման, համաշխարհային չափանիշներին լիարժեք համապատասխանող և քաղաքակիրթ սկզբունքներով առաջնորդվող համակարգ կերտելու աշխատանքին: Այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների առավել ընդլայնված կիրառումը: ՊԵԿ-ի կողմից մատուցվող հնարավոր բոլոր ծառայությունները և գործընթացները պետք է հասանելի լինեն էլեկտրոնային հարթակում՝ էապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ խոչընդոտներն ու անհարմարությունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև կադրային քաղաքականությանը՝ ներգրավելով մասնագիտական բարձր որակներ ունեցող և բարեվարքության չափանիշներին համապատասխանող աշխատակիցների:
Գալիք տարում օրենսդրական փոփոխությունների նախագծերի ուղղությամբ մեր գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք նաև բարեփոխումների և առաջընթացի ինստիտուցիոնալ հիմքերը: Օրենսդրական փոփոխություններով նոր խթան կհաղորդվի կադրերի ընտրության արդյունավետության բարձրացմանը:
Հարգելի գործընկերներ, 2022 թվականին հարկային համակարգի գերնպատակներից պետք է լինի վստահության այնպիսի մակարդակի ձևավորումը՝ երբ հարկ վճարողը գիտակցաբար և ամբողջ ծավալով կկատարի իր հարկային պարտավորությունները` համոզված լինելով, որ իր վճարած ամեն դրամը ծառայելու է պետության և հանրության շահերին: Բարեխիղճ և օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր գործարար:
Պետության համար բարիք ստեղծողների՝ գործարարների, հետ փոխհարաբերվելիս համակարգի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի բյուրեղապակյա մաքրությամբ՝ խստորեն պահպանելով օրենքի տառն ու ոգին:
Գալիք տարում մաքսային համակարգում առաջնահերթ կարևորություն է ունենալու մաքսային գործընթացների սահուն և անխոչընդոտ կազմակերպումը, մաքսային վարչարարության պարզեցումը, սպասարկման որակի շարունակական բարձրացումը: Պետության մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելը պետք է լինի մաքսային ծառայողի ամենօրյա գործունեության առանցքում:
Միաժամանակ, համակարգի «ձեռքը» պետք է պահել իրավախախտումների դեմ անզիջում պայքարի և կանխարգելիչ աշխատանքների զարկերակին: Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով հաջողությամբ կլուծենք մեր առջև դրված խնդիրները:
Կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն մեր Հայրենիքին և Ձեր ընտանիքներին»:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...