15:08 05.01.2022
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել երկրում համաճարակով, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անցյալ տարվա համեմատ նոյեմբեր ամսից գրիպի դեպքերի բավական աճ է գրանցում: «Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում մենք որոշակի նաև նվազման տեմպ կգրանցենք: Իհարկե, վիճակն ամբողջովին մահճակալային առումով, ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու նաև գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին մենք ունենք հոսպիտալացված 595 քաղաքացի: Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում և փոխանցողները նրանք են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ գրիպի պատվաստանյութը ՔՈՎԻԴ-ի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չի առաջացնում: Ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են միաժամանակ ստանալ նաև գրիպի դեմ պատվաստում, որը բավական արդյունավետ է և օգնում է խուսափել հիվանդանալուց և ծանր ընթացքներից:
«Տարիներ շարունակ գրիպի դեմ Հայաստանում պատվաստումներն իրականացվել են ազգային ծրագրի շրջանակում: Եվ իսկապես արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ քրոնիկ հիվանդություններով տառապողները, թե՛ մինչև 12 տարեկան երեխաները պատվաստվելու արդյունքում խուսափում են գրիպով հիվանդանալուց»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համաճարակային իրավիճակի վերաբերյալ: «Մենք շարունակում ենք պահպանել կայուն, հանգիստ վիճակ: Նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում և, ցավոք, 3 մահ ենք ունեցել: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը: Այսօրվա դրությամբ իրականացրել ենք արդեն երկրորդ դեղաչափով 722 409 քաղաքացու պատվաստում և առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում: Իրականացնում ենք նաև արդեն խթանիչ դեղաչափերով պատվաստումները և այն քաղաքացիներն, ովքեր որ արդեն իսկ 6 ամիս առաջ են պատվաստվել՝ հորդորում ենք մոտենալ և ստանալ երրորդ դեղաչափը»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է շարունակել պատվաստման գործընթացը.
«Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակենք՝ ճգնաժամը անխուսափելորեն վերադառնալու է: Այս պահի դրությամբ Հայաստանում «օմիկրոն» տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի: Հետևաբար, եթե մենք պատվաստումային գործընթացն ամբողջությամբ նույն ծավալով չշարունակենք՝ նաև ներառելով խթանիչ դեղաչափերի ծավալների մեծացումը, կրկին կանգնելու ենք ճգնաժամի առաջ»:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...