14:07 06.01.2022
Ալմաթիի օդանավակայանը հինգշաբթի դադարեցրել է աշխատանքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի օդային նավահանգստի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, այսօր օդանավակայանը չի աշխատում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա խոստացել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել, երբ այն հասանելի դառնա:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022-ի սկզբին։ Այնուհետև երկրի արևմուտքում նավթ արդյունահանող շրջանի՝ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, այնուհետև բողոքները տարածվել են այլ քաղաքներում։ Հանրապետության հին մայրաքաղաք Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում անջատվել է ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Երեկ՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաու և Ալմաթի շրջաններում, ինչպես նաև Ալմաթիում և Նուր-Սուլթանում։ Այս ռեժիմը, մասնավորապես, նախատեսում է պարետային ժամ ժամը 23.00-ից մինչև 7.00-ն, զանգվածային միջոցառումների, գործադուլների և զենքի վաճառքի արգելում, ինչպես նաև ուժեղացնում է հատկապես կարևոր օբյեկտների պաշտպանությունը։ Նույն օրը արտակարգ դրությունը մինչև հունվարի 19-ը երկարաձգվեց Ղազախստանի ողջ տարածքում։
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաևը արձակեց կառավարությունը և գլխավորեց հանրապետության Անվտանգության խորհուրդը՝ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։ Բացի դրանից՝ նախագահն ընդգծել է, որ իշխանությունները հնարավորինս կոշտ են գործելու իրավախախտների նկատմամբ, և խոստացել է մոտ ապագայում «առաջարկությունների նոր փաթեթով հանդես գալ»։
Հունվարի 6-ի գիշերը Տոկաևն իր ղեկավարությամբ անցկացրել է Անվտանգության խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ նա Ղազախստանում ստեղծված իրավիճակը անվանել է «պետության ամբողջականության խաթարում» և ասել, որ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման» համար օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Նույն գիշերը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Տոկաևի դիմումի կապակցությամբ որոշում է կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Հաղորդվում է, որ ուժերը կուղարկվեն սահմանափակ ժամկետով՝ այդ երկրում իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...