17:23 07.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հանդես գալ հաշվետվություններով: Քաղաքացիական պաշտպանության վարչությունը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ ընդհանուր պատրաստության, օպերատիվ տակտիկական պատրաստության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման, ծառայության կազմակերպման և այլ ուղղություններով: Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել և ՊՆ համապատասխան զորամասերում անցկացվել են Նոյեմբերյանի թիվ 116 և Տավուշի թիվ 115 ՀՕՊ ՀՓՋ-ների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ՄՓՎ-ների փրկարարական ծառայողների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց մասնակցել են 1435 փրկարարական ծառայողներ: 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և անցկացվել են 20-ժամյա մարտական պատրաստության պարապմունքներ ԱԻՆ ՓԾ մարզային և Երևանի փրկարարական վարչությունների հրահանգչական կազմի, հրշեջ-փրկարարական ջոկատների խմբերի և հերթափոխերի պետերի հետ։ Ի կատարումն ԱԻ նախարարի համապատասխան հրամանի՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2021 թվականի մայիսի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել և անցկացվել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների և ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՄՊՈՒԿ բաժնի աշխատակիցների հետ 60-ժամյա մարտական պատրաստության դասընթացներ, որոնց ավարտին անձնակազմը ստացել է համապատասխան հավաստագրեր։
ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության թեմաներով անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել ՀՀ մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին։
Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ավարտվել են ՀՀ տարածքում տեղակայված ապաստարանների ուսումնասիրության աշխատանքները:
Իրավական, օրենսդրական բազայի կատարելագործման առումով՝ վարչապետի աշխատակազմից ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը ներկայումս գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ պետական փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Արտապլանային աշխատանքների համատեքստում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն վերամշակվել և հաստատվել է ԱԻՆ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման ներքին պլանը:
Նիստի ավարտին ներկայացվել են 2022 թվականի հիմնական անելիքները. մասնավորապես՝ համայնքների խոշորացման հետ կապված քաղաքացիական պաշտպանության պլանավորող փաստաթղթերի մշակման, տարածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող ՔՊ թեմաներով վարժանքների և ուսումնավարժությունների իրականացման համար անհրաժեշտ մեթոդական և գործնական օգնության ցուցաբերման, բնակչության պատսպարման վայրերի պատրաստականության բերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացման ու տվյալների բազայի ստեղծման, ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ ԱԻՆ պահեստային կառավարման կետի անձնակազմի հետ շտաբային մարզումների անցկացման և այլնի վերաբերյալ:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...