21:43 23.07.2018
2021 թվականին լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պայմանագրի իրավական ու բարոյական հետևանքները, թեև մասամբ, իրենց վրա են զգացել նաև հարևան վրացիները: Կարսի պայմանագրով Լեռնային Աջարիայի մի մասը՝ 6 գյուղեր, արհեստականորեն կտրել են Վրաստանից և բռնակցել Թուրքիային: Աջարիայի կիրճում գտնվող Մաճախելի գյուղը պայմանագրով կիսվել է 2 մասի, երբ հարազատ մարդիկ, կախված տան դիրքից, հայտնվել են սահմանից անդին: Վերին Մաճախելան հայտնվել էր վրացական կողմում, ցածրադիրը՝ թուրքական:
Վրացական Առաջին ալիքի պատրաստած տեսանյութում 103-ամյա Ֆաթիմա Կիրկիտաձեն, ով 1921-ին փոքրիկ աղջնակ էր, հիշում է՝ ինչպես փակեցին սահմանը, իրարից բաժանեցին հարազատներին: Հիշում է մոր՝ բռնի կերպով իրարից բաժանված հարազատների կարոտը. «Վեց տարեկան էի, երբ գյուղում զինված ժանդարմներ երևացին և արգելեցին անցնել գյուղի մյուս մասը: Մինչ այդ մայրս ինձ ձի նստած տանում էր հարազատների մոտ: Հիշում եմ` ինչպես էր նա լալիս սահմանի մյուս կողմում մնացած հարազատների՝ քրոջ, եղբոր ու մյուս բարեկամների կարոտից»:
Երկու մասի բաժանված վրացական գյուղերի միջև երկաթե վարագույրը բացվեց 70 տարի անց, երբ Վրաստանի ու Թուրքիայի միջև հաստատվեց ազատ հաղորդակցություն, երբ բացվեց Սարփիի անցակետը: Այդ ժամանակ արհեստականորեն բաժանված վրացական գյուղի բնակիչները կորցրած հարազատներին գտնելու հույսով հասան վրացական գյուղեր՝ ոչ թե հատելով նրանց կապող 4 կմ-ոց ճանապարհահատվածը, այլ մի քանի տասնյակ կիլոմետրեր՝ պաշտոնական Սարփի անցակետը հատելով: Մինչ այդ, կիսված գյուղի երկու կողմի բնակիչներին խստիվ արգելված էր նայել սահմանից այն կողմ մնացած գյուղին կամ էլ՝ մատնացույց անել դրանք:
«Կիրճի ցածրադիր վայրում երևացող սպիտակ շենքերով գյուղը (Մաճախելի գյուղի օտարված մասը) Թուրքիայի տարածքում է: Նախկինում դա մեր տարածքն էր. մեր գյուղը: 1921թ Թուրքիան այն խլեց մեզանից: Մեզ արգելվում էր նայել, անգամ` մատ պարզել գյուղի ուղղությամբ: Հետո պարզվեց, որ նման արգելք կար նաև թուրքական կողմից»,-հիշում է կիրճի տարեց բնակիչներից մեկը՝ Դավիթ Կախիձեն, ում հարազատները ևս մնացել էին սահմանից անդին:
Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբn, ընդառաջելով Կախիձեի տարիքին ու ցանկությանը, նրան իրենց հետ տանում է թուրքական Մաճախելի գյուղ: Սահմանն անցնելուց հետո առաջին իսկ գյուղում նրանց ողջունում են վրացերեն լեզվով: Այստեղ պահպանվել են աջարական ավանդական փայտե տներ, որոշ ավանդույթներ: Պահպանել են մայրենի լեզուն, գիտեն նաև թուրքերենը, որի իմացությունը պարտադիր է: Թուրքական հետքն այստեղ երևում է ամենուր` շենքերի վրա պարզված դրոշներով և վեր խոյացած մզկիթով:
Տեղաբնակները պատմում են, որ սահմանը բացվելուց հետո վրացական կողմից մի քանի տարի շարունակ մարդիկ էին գալիս՝ հարազատներին գտնելու հույսով: Այնուամենայնիվ, կիրճի երկու կողմում բնակվող հայրենակիցները հույս են տածում, որ պայմանագրի 100-ամյակին ընդառաջ երկու անջատված հատվածների միջև կբացվի 4կմ-ոց ճանապարհը, և հարազատները ստիպված չեն լինի հանդիպելու համար անցնել Սարփի անցակետն ու կտրել հարյուրավոր կիլոմետրեր:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...