Գլոբալ տաքացումը մինչև դարավերջ ջրածածկ կանի բազմաթիվ քաղաքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Գլոբալ տաքացումը մինչև դարավերջ ջրածածկ կանի բազմաթիվ քաղաքներ

19:55 13.02.2018

Ամերիկացի հետազոտողների խումբը պարզել է, որ այս դարավերջին հնարավոր է, որ բոլոր ափամերձ քաղաքները ջրով ողողվեն ծովի մակարդակի ավելի քան 0.5 մ բարձրացման հետևանքով: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Մասնագետներն ուսումնասիրել են վերջին 25 տարում ստացված արբանյակային տվյալները՝ եղանակային մոդել կառուցելու և ծովի մակարդակի բարձրացումը կանխատեսելու համար: Պարզվել է, որ 1993-ից սկսած  գլոբալ տաքացման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն արագանում է տարեկան 0.084 միլիմետրով: Հաշվի առնելով, որ միջին բարձրացումը այս ժամանակահատվածում կազմում է 2.9 մմ տարեկան, 2005-ից մինչև 2100թ. օվկիանոսը կբարձրանա 65 սմ-ով:

Մասնագետների կարծիքով Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառցադաշտերի մակերեսի արագ կրճատումն, ի վերջո, կհանգեցնի գլոբալ աղետի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները սովորել են ծրագրավորվող նյութեր ստեղծել, որոնք աճելու հատկություն ունեն

21:54 04.05.2024

Գիտնականները սովորել են ծրագրավորվող նյութեր ստեղծել, որոնք աճելու հատկություն ունեն

Չինացի գիտնականները ստեղծել են նյութի նոր տեսակ՝ կենդանի բույսերի բջիջները սինթետիկ մատրիցայի մեջ ներառել և բաղադրությունը որպես թանաք օգտագործել 3D տպիչի համար: Հետազոտությունը հրապարակվել է ACS Central Science (ACS CS) գիտական ​​ամսագրում: Թիմը խառնել է ծխախոտի բույսերի բջիջները ժելատինի և հիդրոգելի միկրոմասնիկների հետ, որոնք պարունակում են Agrobacterium tumefaciens բակտերիա, որը սովորաբար օգտագործվում է ԴՆԹ-ի հատվածները բույսերի […] ...

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը պնդում է, որ Լուսնի բևեռներում ջուր կա

21:29 04.05.2024

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը պնդում է, որ Լուսնի բևեռներում ջուր կա

Լուսնի բևեռներում գտնվող խառնարանները ջրային սառույցի մեծ պաշարներ են պարունակում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը՝ հղում կատարելով գիտնականների համապատասխան հետազոտությանը։ «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին մի քանի մետր խորության վրա ստորգետնյա սառույցի քանակը մոտ հինգից ութ անգամ ավելի է, քան երկու բևեռների մակերեսին», – պնդում է հնդկական կողմը: Նրա կարծիքով՝ ուսումնասիրությունը […] ...

Գիտնականները պարզել են, որ թռչունների ուղեղը կարող է վերականգնվել կաթվածից հետո

20:48 04.05.2024

Գիտնականները պարզել են, որ թռչունների ուղեղը կարող է վերականգնվել կաթվածից հետո

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ թռչուններ ի վիճակի են վերականգնել ուղեղի ինսուլտից վնասված ֆունկցիաները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience (NatNeuroSci) գիտական ​​ամսագրում: Թիմի բացահայտումները հիմնված են զեբրասինների վարքագծի ուսումնասիրությունների վրա: Նրանք պարզել են, որ թռչունները կարող են վերականգնել երգելու ունակությունը ուղեղային արյունահոսությունից հետո: Նոր հետազոտությունը ուսումնասիրել է չափահաս արու սերինջները, որոնք […] ...

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

20:32 04.05.2024

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

Պեկինի նորարար հումանոիդ ռոբոտների կենտրոնը ցուցադրել է առաջին ամբողջովին էլեկտրական ռոբոտը։ Այս մասին հայտնում է MyDrivers-ը։ Մոդելը ստացել է «Տիանգոնգ» անունը։ Հումանոիդն ունի ռոբոտացված ձեռքեր և ոտքեր, այն ունակ է շարժվել մարդու նման։ Ներկայացված ռոբոտը կարող է քայլել և վազել ժամում մինչև 6 կիլոմետր արագությամբ։ Ըստ գիտնականների՝ սա աշխարհում առաջին նման ռոբոտն է՝ էլեկտրական շարժիչով։ […] ...

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

20:06 04.05.2024

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

WhatsApp-ի հանրահայտ մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ է տալիս մեդիա ֆայլեր դիտելիս արձագանքել։ Այս մասին հայտնում է WhatsApp պորտալը։ Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածի բետա տարբերակում հայտնաբերվել է տարբերակ, որը թույլ է տալիս օգտատիրոջը արձագանքներ տեղադրել լուսանկարի կամ տեսանյութի վրա՝ առանց դիտման էկրանից դուրս գալու։ Պորտալի ծրագրավորողների կարծիքով՝ այս […] ...

Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

12:03 04.05.2024

Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել

Ըստ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների՝ գիտնականները Արեգակի վրա հայտնաբերել են հինգ բարձր կարգի M բռնկում: «Մայիսի 4-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:19-ին, 28 րոպե տևողությամբ M9.1 բռնկում է հայտնաբերվել արևային բծերի խմբում 3663 (N26W09)», – ասված է IPG-ի հայտարարության մեջ։ Բացի այդ, Արեգակի վրա գրանցվել են M1.2, M1.1, M2.4, ինչպես նաև M1.6 […] ...

BACK_TO_TOP