Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին

21:24 23.07.2018

Այսօր Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես  Օյունջյանին։ Արվեստի դպրոցում, որը կառուցվել է բարերարի հովանավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները,  մտավորականներ,  «Օյունջյան» դպրոց-վարժարանի մանկավարժական հանրույթն ու բարերարի միակ ազգականը` Նինա Օյունջյանը , որն ապրում է Երևանում։  Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո երախտավոր գյումրեցիները ծափերի ներքո ճանապարհել են բարերարին։

Բարերարի աճյունն ամփոփվելու է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում։ Հիշեցնենք, որ հայազգի բարերարը, խիստ վատառողջ լինելով, ցանկություն էր հայտնել վերադառնալ Գյումրի և հենց ծննդյան օրը՝ հուլիսի 13-ին, մասնակցել իր հովանավորությամբ նոր ֆիլհարմոնիայի դահլիճի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Իսկ հուլիսի 16-ին բարերարը մահացավ Գյումրի բժշկական կենտրոնում: Բարերարի ջանքերով վերանորոգվել է Գյումրիի  թիվ 21 միջնակարգ դպրոցը: 2014 թվականին բարերարի հովանավորությամբ շահագործման է հանձնվել «Վարդուհի» արվեստի դպրոցը: Արվեստի դպրոցի կողքին էլ կառուցվել է «Աղավնի» արհեստի կենտրոնը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2015 թվականին, իսկ օրեր առաջ ֆիլհարմոնիայի դահլիճի կառուցման մեկնարկը տրվեց:

«Հայրենանվեր այս առաքելությամբ մեծանուն բարերարը փոխեց գյումրեցի հարյուրավոր փոքրիկների կյանքը, կերտեց ճակատագրեր և բացեց նոր աշխատատեղեր: Այդպիսով, նա լավագույն օրինակ դարձավ գործնական հայրենասիրության: Վերջինս ըստ արժանվույն գնահատվեց հայրենիքի կողմից. Հովհաննես Օյունջյանը պարգևատրվեց «Մխիթար Հերացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ վարչապետի Հուշամեդալով, տարբեր նախարարությունների և Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալներով՝ դառնալով Գյումրու և Շիրակի մարզի Պատվավոր քաղաքացի: Ամենամեծ պարգևը, սակայն, ավագ ու կրտսեր գյումրեցիների սերն էր, որ լիուլի վայելեց կենդանության օրոք: Չնայած բժիշկների զգուշացումներին ու հորդորներին՝ Հովհաննես Օյունջյանը շտապեց հարազատ Գյումրի՝ հոգին ավանդելու հայոց երկնակամարի ներքո: Այո՛, նշանավոր հայորդին ծնվեց հայրենիքից հեռու, ապրեց հայրենիքով և մահացավ հայրենիքում»,- ասել է «Վարդուհի» արվեստի դպրոցի տնօրեն Գագիկ Լաճիկյանը:

min.800

:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP