15:47 13.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատավարությանն իր ելույթի ժամանակ ասել է, որ բանտում ծրագիր է մշակում երկիրը ճգնաժամից ու աղքատությունից դուրս բերելու համար։
Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում Սաակաշվիլիի՝ սահմանն ապօրինի հատելու գործով հերթական նիստը։ Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները։
«Ես մշակում եմ երկիրը փրկելու, ճգնաժամից ու աղքատությունից դուրս գալու ծրագիր: Ծրագիր, որը Վրաստանին թույլ կտա հինգ տարվա ընթացքում վերադառնալ զարգացման կարգավիճակին: Ես գիտեմ, թե ինչպես է դա արվում՝ ի տարբերություն այս իշխանությունների»,- ասել է Սաակաշվիլին:
Իր ելույթում նա բազմիցս նշել է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո Վրաստանն ընկել է տնտեսական ճգնաժամի մեջ, աղքատներն ու ընչազուրկներն ավելի են շատացել, սոցիալական ծառայությունների աշխատանքն ամենուր վատացել է, տնտեսական ու տուրիստական զարգացումն անկում է ապրում։
«Այս դահլիճը ես եմ կառուցել, ձեր հետևի այս դրոշը նույնպես ես եմ պատրաստել, այս տեսախցիկը տեղադրվել է իմ կողմից, այնպես որ ես կարիք չունեմ բացատրելու, թե որտեղ եմ ես: Ի տարբերություն ձեզ, ես չորս համալսարան եմ ավարտել, ես չեմ հարգել Իվանիշվիլիի դատարանը»,- ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ Վրաստանում նա հեռակա դատապարտվել էր բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի դրանից` նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլիին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ նախկին նախագահը դեռ երկար կմնա բանտում՝ կրելով պատժի ամբողջ ժամկետը։
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...
18:52 24.06.2025
Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցերԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...