17:19 13.01.2022
2021թ.-ին Գեղարքունիքի մարզում գրանցվել է` 688 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 24 մարդ: 2020թ.-ի համեմատ արտակարգ դեպքերն ավելացել են 157-ով:
Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմն ամբողջ լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն է իրականացրել 3 հանրային լողափերում և թերակղզու փրկարար ծառայության հենակետում: Վերահսկվող տարածքներում ջրահեղձման որևէ դեպք չի գրանցվել. ջրափրկարարները 66 քաղաքացու կյանք են փրկել: Այս տարի առաջին անգամ Սևանա լճի տարածքում իրազեկման նպատակով գործի են դրվել անօդաչու թռչող սարքերը: Նոյեմբերի 20-ից Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում Մարտունու թիվ 33 ՀՓՋ ուժերով ծավալվել է առաջին օգնության կետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։
Լոռու մարզային փրկարարական վարչության 2021 թվականի գործունեության առանցքում է եղել ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացումը, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկումը: 2021թ. ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 1324 արտակարգ դեպք և պատահար: Գրանցված դեպքերից 552-ը եղել են տեխնածին բնույթի, տարերային՝ 67, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 705-ը: 2020թ-ի համեմատ մարզում հրդեհները նվազել են 30%-ով, մեծ մասն արձանագրվել են անտառային և խոտածածկ տարածքներում: 2021թ.-ին տեղադրվել են 2 հիդրանտ և 7 ջրածորակներ:
Մեծ Պարնի բնակավայրում հիմնվել է կամավորական հրշեջ հենակետ։ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի կողմից սկզբնական մասնագիտական գիտելիքներ ապահովելու նպատակով հրշեջ կամավորական խմբի հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, տրվել է 1 հրշեջ մեքենա: Մեծ Պարնի համայնքի 27 կամավոր հրշեջ-փրկարարներին շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս:
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից անցած հաշվետու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ՝ բոլոր համայնքներում կազմակերպվել են ուսումնավարժանքներ: Համայնքներում և բնակավայրերում նորոգվել ու փորձարկվել են բնակչության ազդարարման համակարգերը: Փրկարար ծառայությունը դրոն է տրամադրել, որը կիրառվում է դեպքերի և վարժանքների ժամանակ։ Տավուշի ՀՓՋ-ն համալրվել է «Ուազ 3972» և «Ռենո JP 1A 12S8250 ԱԲ 40», Դիլիջանի ՀՓՋ-ն՝ «ՄԱԶ 5334 ԱԲ-8» մակնիշների մեքենաներով:
Տավուշի ՔՈՓ թիմի կողմից իրականացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով 32-ժամյա վարժանք։ Իջևան, Բերքաբեր, Կիրանց, Վազաշեն, Լուսաձոր, Այգեհովիտ, Աճարկուտ, Սարիգյուղ, Սևքար, Ազատամուտ, Բերդ, Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքներում անց են կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։
Մարզային փրկարարական վարչությունների պետերն առանձնացրել են 2022 թվականին նախատեսված հիմնական միջոցառումները և անելիքները, որոնք ուղղված են լինելու քաղաքացիական պաշտպանության ոլորտի գիտելիքների ուսուցմանը, գործնական միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացումը և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...