17:58 13.01.2022
Հունվարի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախկին և ներկա դատավորներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաև դատական և իրավական ոլորտի ներկայացուցիչներ:
Թագուհի Թովմասյանը նշել է, որ կալանքն ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց, ինչը, ըստ նրա, եւ’ իրավական տեսանկյունից, և’ միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փորձել է պարզել խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որի պատկերը ծայրահեղ անհանգստացրել է: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է»,- ընդգծել է նա:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքերով` կալանավորումների թիվը նվազում է: Սակայն, ըստ նրա, պետք է կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա:
ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ևս ընդգծել է, որ վերջին տարիներին նվազման միտումը հստակ է: Նա նաև տեղեկացրել է, որ դատախազությունը դեռեւս 2018-ին մշակել է օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու գործընթացը հստակեցնելուն: Սակայն փաթեթին ընթացք չի տրվել:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև դատական գործերի «ձեռքով» մակագրմանը` ընդգծելով, որ այն առաջացրել է որոշ դատավորների դժգոհությունը: Հաճախ չի պահպանվել դատական գործերի` դատավորների ազգանունների այբբենական հերթականության բաշխման պահանջն ու պատահականության սկզբունքը:
Պարզաբանվել է, որ նախորդ տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Նշվել է, որ հարցի առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն առավել խորքային ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական փոփոխություններ:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...