Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ․ Ստոլտենբերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ․ Ստոլտենբերգ

19:54 14.01.2022

ՆԱՏՕ-ն արդեն որոշում է կայացրել Վրաստանին ու Ուկրաինային ընդունելու մասին։ Սակայն չեն հստակեցվում այս երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամկետները։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի  La Repubblica-ին տված հարցազրույցը։

«Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, և մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Աջակցում ենք ռեֆորմներ իրականացնելու, զինված ուժերը արդիականացնելու և մեր ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ 2008 թվականին մենք որոշել ենք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց չենք հստակեցրել, թե դա ստույգ երբ տեղի կունենա»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը նշել է, որ այժմ Ուկրաինայի պաշտպանական ներուժն ավելի մեծ է, քան 2014 թվականին էր։

Նա նշել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, թե ոչ, և ընդգծել է, որ ՌԴ-ն իրավունք չունի միջամտել այս հարցին։

 

Այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Ստոլտենբերգն ասել է․

«Ներկայումս օրակարգային է ռեֆորմների հարցը՝ Ուկրաինային օգնելը։ Կրկնում եմ, որ այժմ հարցը Ռուսաստանի ագրեսիան է։ ՌԴ-ն օկուպացրել է Ուկրաինայի մի հատվածը՝ Ղրիմը, ղեկավարում են Դոնբասը և ուզում են մեզ ստիպել, որ ընդունենք իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր, որը կխախտի ազգային ինքնիշխանությունը»,- ասել է  Ստոլտենբերգը։

 

Ավելի վաղ ամերիկյան The New York Times պարբերականը գրել էր, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ուկրաինային մոտ ապագայում անդամակցել ալյանսին, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպական լիդերները պատրաստ չեն այդ քայլին։ Պատճառներից մեկը, ըստ վերլուծաբանների, այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունը վատացնել։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

BACK_TO_TOP