Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2021-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ամփոփել են 2021-ը

17:56 14.01.2022

Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

2021թ. ընթացքում Արարատի մարզում գրանցվել է 1306 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 32, տուժել՝ 414 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 666 ահազանգ: Անտառային և բուսածածկ տարածքներում հաճախակի ծագած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են արգելոցի ճանապարհները, անցանելիությունը, տեղամասերում տեղադրված ջրի բաքերը և անհրաժեշտության դեպքում օգտագործման հնարավորությունները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքի քարտեզագրման, արգելոցում հնարավոր հրդեհների դեպքում կապի միջոցների արդյունավետ օգտագործման համար համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք։ Արարատի մարզում տեղադրվել են 57 հրշեջ հիդրանտներ և 87 ջրաղբյուրներ:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում 2021 թվականի ընթացքում գրանցվել է 633 արտակարգ դեպք և պատահար, որի արդյունքում զոհվել է 13 քաղաքացի, տուժել՝ 151-ը: Գրանցված դեպք-պատահարներից 240-ը տեխնածին են, 77-ը՝ տարերային, 316-ը՝ սոցիալ-կենցաղային: Մարզի միջպետական ճանապարհների վտանգավոր հատվածներում իրականացվել են հարկադիր քարաթափումներ: Բնակչության պատսպարման կազմակերպումն ու իրականացումն ապահովելու, ինչպես նաև պատսպարման հաշվարկները ճշգրտելու նպատակով ուսումնասիրվել են 797 մասնավոր տների, 74 բազմաբնակարան շենքերի, 28 կազմակերպությունների նկուղներ և 2 ստորգետնյա անցումներ: Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 44 ծառայողներ մասնակցել են Սյունիքի մարզի «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում ծավալվել է տաքացման հենակետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Համագործակցելով համայնքապետարանների հետ՝ աշխատանքներ են տարվել նոր ազդարարման սարքավորումներ ձեռք բերելու և տեղադրման ուղղությամբ. 2021 թվականի ընթացքում ձեռք է բերվել 18 հատ շչակ: Տեղադրվել է 14 հիդրանտ և 2 ջրածորակ:

2021թ.-ի ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է 750 արտակարգ դեպք և պատահար, որից 682-ը տեխնածին, 68-ը՝ տարերային: Զոհվել է 24, տուժել՝ 115 մարդ: 2021թ-ի ընթացքում մարզում գրանցվել են 389 հրդեհի դեպքեր, ամենախոշորը՝ «Արևիք» ազգային պարկի տարածքում:

Մեկ տարվա ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման համար անց են կացվել հակաճառագայթային թաքստոցների ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանության ուսումնասիրություններ: Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում ծավալվել է ժամանակավոր հենակետ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Թարմացվել են մարզի տարածքում առկա ջրամբարների, կապտաժների, թունելների, կամուրջների և այլ շինարարական կառույցների վերաբերյալ տվյալները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP