16:08 18.01.2022
Տարեսկզբին հանրապետությունում զանգվածային անկարգություններ սկսվելուց հետո առաջին անգամ քաղաքացիներին է դիմել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Տեսաուղերձը YouTube-ում հրապարակել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։ Նազարբաևը ելույթ է ունեցել ղազախերեն, ապա՝ ռուսերեն։
Պետության նախկին ղեկավարն ասել է, որ հունվարյան իրադարձությունները ցնցել են ամբողջ Ղազախստանը։
«Այս կազմակերպված անկարգությունների և Ղազախստանի վրա հարձակման նպատակն էր ոչնչացնել երկրի ամբողջականությունը և մեր պետության հիմքերը: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անկախությունը պետք է փայփայել աչքի լույսի պես՝ որպես փխրուն անոթ, որը պահանջում է հատուկ խնամք։ Տեղի ունեցած ողբերգությունը դաս է դարձել բոլորիս համար։ Կարևոր է պարզել, թե ով է կազմակերպել այս բոլոր ջարդերն ու սպանությունները։ Այս հարցի պատասխանը կտա քննությունը»,- ասել է Նազարբաևը։
Առաջին նախագահի երկարատև բացակայությունը հանրության մոտ բազմաթիվ խոսակցությունների տեղիք էր տվել՝ ընդհուպ մինչև 81-ամյա առաջնորդի հիվանդության, նրա հնարավոր հեռանալու և երկրի ներկայիս ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հակամարտության մասին։ Իր ուղերձում նախկին նախագահը հերքել է դա։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ունի լիակատար իշխանություն, նա Անվտանգության խորհրդի նախագահն է, նա շուտով կընտրվի «Նուր Օթան» կուսակցության նախագահ, ուստի երկրի վերնախավում հակամարտություն կամ առճակատում չկա»,- ասել է Նազարբաևը։
Նա ընդգծել է, որ պետության նոր ղեկավարին լիազորությունները փոխանցել է 2019 թվականին և այդ ժամանակվանից թոշակառու է։
Նազարբաևը, իր խոսքերով, «արժանի հանգստի է անցել Ղազախստանի մայրաքաղաքում և ոչ մի տեղ չի մեկնել»։
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...