Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արգելքների, ծանուցումների, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արգելքների, ծանուցումների, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին

12:17 19.01.2022

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն առաջանում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ՝ ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ

Կազմակերպության լուծարում

Աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում

ոչ ուշ, քան 2 ամիս առաջ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողի` զբաղեցրած պաշտոնի չհամապատասխանում մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,   1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով,   1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով,   5-10 տարի՝ երեսնապատիկի չափով,   10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով,   15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով
Աշխատողին նախկին աշխատանքում վերականգնում նախապես չի ծանուցվում մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով
Աշխատողի կողմից իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարում նախապես չի ծանուցվում
Աշխատողի նկատմամբ վստահության կորուստ նախապես չի ծանուցվում
Աշխատողի երկարատև անաշխատունակություն մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,   1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով, 5-10 տարի՝ երեսնապատիկի չափով, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով
Աշխատողը ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է աշխատավայրում գտնվում նախապես չի ծանուցվում
Ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի կողմից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայացում նախապես չի ծանուցվում
Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարում կամ խուսափում նախապես չի ծանուցվում
Աշխատողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,    1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ,   5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ,   10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի չափով, 5-10 տարի՝ երեսնապատիկի չափով, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկի չափով, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի չափով
Օտարերկրացու կացության կարգավիճակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչում 3 օր առաջ

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հետևյալ դեպքերում՝

  • աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման և աշխատողի երկարատև անաշխատունակության դեպքերի, երբ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր),
  • աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի),
  • հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ կազմակերպության լուծարման,աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքերի),
  • տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի)
  • ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի (բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի):
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

BACK_TO_TOP