«Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

«Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում». Ժաննա Անդրեասյան

17:50 20.01.2022

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:

Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է

Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է Ազգային ժողովում նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նրանում կատարված խմբագրումներին: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում: Նկատելով, որ հանդիպման նպատակը լրամշակված տարբերակի վերաբերյալ հանրային կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտողությունները լսելն է, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առանցքային հարցը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների հնարավորինս արդյունավետ և ամբողջական լուծումն է:

«Փոփոխությունները պահանջելու են երկար ժամանակ, քանի որ դրանց իրագործման արդյունավետությունը կախված է նաև զուգահեռաբար մշակվող ենթաօրենսդրական ակտերով ներդրվող մեխանիզմներից: Համոզված ենք, որ եթե լինի ընդհանուր ընկալում առ այն, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա գործիքակազմերի և մեխանիզմների մշակումը կդառնա զուտ աշխատանքային գործընթաց, որը կարող է անընդհատ կատարելագործվել»,- նշել է փոխնախարարը:

Հանրակրթության բովանդակային փոփոխություն

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծում հանրակրթության բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ Տավուշի մարզում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշչի տրամաբանությունից: Օրենքի նոր նախագծում վերանայվել են չափորոշչի սահմանումը, դրա բաղադրիչն ու կառուցվածքի նկարագրերը: Անդրադարձ է արված նաև գնահատման համակարգի փոփոխությանը` նախատեսելով գնահատման կարգին առնչվող նոր լիազորող նորմեր:

Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը ` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:

«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:

Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների

Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայումս գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:

Հստակեցվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները

Հանրակրթության կառավարմանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ դրույթները, ինչպես քննարկման ընթացքում նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցումից հետո էականորեն խմբագրվել են: Առաջին հերթին հստակեցվել և մանրամասն թվարկվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները: Ամրագրվել է նաև, որ դպրոցների խորհուրդները խոշորացվելու են: Նախատեսվում է, որ կենտրոնացված վարչատնտեսական համակարգումը կիրականացվի այն հաստատությունների համար, որտեղ կգործեն խոշորացված խորհուրդներ:

Խորհուրդների խոշորացման գործընթացի հիմքում դրվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ըստ որի՝ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի համար նախատեսվում է խորհուրդների խոշորացում:

Քննարկման մասնակիցներից «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներ Վահրամ Սողոմոնյանն ու Սերոբ Խաչատրյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, ինչպես նաև մյուս ներկաներն իրենց նկատառումներն ու մտահոգություններն են ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Առաջարկվել է կառավարման խորհուրդների անդամների համար սահմանել ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ: Առաջարկներ են արվել նաև դպրոցների վարչատնտեսական համակարգման, տնօրենի աշխատանքի արդյունավետության գնահատման և այլ հարցերի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լսումները, որոնց հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

SHANTNEWS

20:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP