Նիդեռլանդների խորհրդարանում կրկին կքննարկվի ցեղասպանության հարցը. ներկայացվել է 2 նոր նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Նիդեռլանդների խորհրդարանում կրկին կքննարկվի ցեղասպանության հարցը. ներկայացվել է 2 նոր նախագիծ

14:11 14.02.2018

Նիդեռլանդներում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանին:

Նախագծերը ներկայացրել է Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը:

«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Նիդեռլանդների խորհրդարանը 2004 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին որոշում, որը գնահատվել է, որպես ճանաչում։ Մասիս Աբրահամյանը նշեց, որ որոշումը հետագայում կառավարության կողմից այնպես է մեկնաբանվել, որ իրենք հնարավորինս խուսանավելու հնարավորություն ունենան: Տարբեր կառավարություններ տարբեր մոտեցումներ ունեցան, բայց վերջին կառավարության մոտեցումը խիստ հետադիմական է, քանի որ նրանք հրաժարվում են խոսել «Հայոց ցեղասպանության» մասին, այլ օգտագործում են «Հայոց ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը։

Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (ՀոՀոԿեն), մասնավորապես Հայ դատի հանձնախումբը և Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան խիստ դատապարտում են այս դիրքորոշումը և պայքարի բոլոր միջոցներով փորձում են այն փոփոխության ենթարկել։

«Քանի որ այս պահին կառավարության մաս են կազմում նաև հայամետ կուսակցություններ, որոնք նախկինում մեծ աջակցություն են ցուցաբերել՝ հատկապես ցեղասպանության ճանաչման  հարցում, ապա հոլանդահայությունը հատկապես նրանց պահանջներ առաջադրելու առիթը չի կորցնում։ Ասեմ, որ այս նախագծերը ներկայացնելուց առաջ Ֆորդևինդը պատգամավորական հատուկ գործընթաց է նախաձեռնել՝ հրավիրելով հայ համայնքի, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այդ հանդիպումը կայանալու է այսօր, որի ընթացքում Հայ դատի հանձնախմբի, Ֆեդերացիայի, ինչպես նաև ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները հանգամանալից բացատրություններ կտրամադրեն պարոն Ֆորդևինդին»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Փետրվարի 15-ին նախատեսվում է խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության նյութն է լինելու Հայոց ցեղասպանության հարցը։ Քննարկումը բաց է, դահլիճի հանդիսասրահում ներկա կգտնվեն նաև մեծ թվով հոլանդահայեր:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

BACK_TO_TOP