18:46 21.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:
Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագծի քննարկմանը: Ներկայացնելով նախագիծը` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախագծի նոր տարբերակում երկու սկզբունքային փոփոխություն է արվել. խմբագրվել են Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթները, որոնք վերաբերում էին բուհերի ռեկտորների ընտրությանը, ինչպես նաև փոխվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանն առնչվող դրույթները:
Ռեկտորի ընտրության հարցը` ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի
Անդրադառնալով ռեկտորի՝ հանրային լայն արձագանք ստացած ընտրության դրույթին` Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր նախագծով կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, որից 6-ը բուհի ներկայացուցիչներ են, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։
Փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում: Ըստ խմբագրված օրինագծի` ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկությամբ։ Խորհրդի որոշմամբ՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած և փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ ձայները ստացած մինչև երեք թեկնածություն: Լիազոր մարմնի ղեկավարը ներկայացված թեկնածուներից մեկին նշանակում է ռեկտոր` նրան ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:
«Այսինքն` խորհրդի անդամն իրավունք կունենա կողմ քվեարկելու ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուների օգտին: Լիազոր մարմնի ղեկավարը հետագայում նշանակում կանի` ընտրելով հիսուն տոկոսից ավելի կողմ ձայն ստացած որևէ թեկնածուի: Տեսականորեն, եթե բուհի կառավարման խորհուրդը ռեկտորի ընտրության հարցում կունենա հստակ կողմնորոշում և հիսուն տոկոս+1 ձայն կտա ընդամենը մեկ թեկնածուի օգտին, ապա հենց այդ թեկնածուն էլ կդառնա ռեկտոր»,- պարզաբանել է Վահրամ Դումանյանը` ավելացնելով, որ այս լուծումն առաջարկվել է՝ բուհերում ռեկտորի ընտրությամբ պայմանավորված լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Ընդունելության քննությունների մասին
Հանդիպման օրակարգի հաջորդ հարցը բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին է վերաբերել: Նախարարը նշել է, որ նախատեսվում է սահմանել 2 միասնական քննության պարտադիր պահանջ, ինչպես նաև 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն: Վերջնականորեն հաստատվելուց հետո այս փոփոխությունը կիրառելի կլինի հաջորդ ուսումնական տարվանից` ուժի մեջ մտնելով 2023 թվականից:
«Ընդունելության քննությունների հետ կապված մեր մոտեցումը հետևյալն է. նույն մասնագիտության համար դիմորդը պետք է հանձնի նույն քննությունը` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու: Անընդունելի է, երբ նույն կրթական ծրագիրն իրականացնող երկու տարբեր բուհերում սահմանված են տարբեր մուտքային պահանջներ և ընդունելության տարբեր քննություններ»,- փաստել է նախարարը:
Նշենք, որ, ըստ նախագծի` կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննություն։
44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է
Ռեկտորների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին` նշելով, որ պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները պարտադիր պետք է ստանան մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում` անկախ միջին որակական գնահատականից:
«Անթույլատրելի է, երբ պատերազմի մասնակից որևէ ուսանող որևէ բուհում այս հարցի հետ կապված ինչ-որ խնդիր է ունենում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատված որակավորումների ոլորտային շրջանակների հիման վրա կրթական ծրագրերի մշակմանը, մասնագիտական խորհուրդների ձևավորմանը և մի շարք այլ խնդիրների առնչվող հարցեր:
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...