Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա. Նաիրա Զոհրաբյան

16:08 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն:

«Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը գցվում է 1000-րդ պլան, թեպետ այն ռազմավարական կարևոր ոլորտ է: Այն ուժը, որը առանց օրենքում ամրագրվելու ասում է՝ գալիս եմ այս թիմով, նա օբյեկտիվորեն շատ ավելի շահեկան վիճակում է հայտնվում այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ասում են՝ դուք ինձ ընտրեք, հետո կասեմ»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա: Պատգամավորի համոզմամբ՝ այս նորմը օրենքով ամրագրելը ոչինչ չի տա, որովհետև գրեթե վստահ է՝ ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը չի ներկայացնելու ստվերային կաբինետ, քանի որ չի ունենալու այդքան կադրային ռեսուրս, կադրային բանկ:

«Ծառուկյան» խմբակցության անդամի խոսքին արձագանքելով՝ քննարկվող առաջարկի հեղինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն արձագանքեց.

«Ձեր շուրթերից հորդում է ճշմարտությունը: Դուք ասացիք՝ այս առաջարկը եթե չընդունենք, հանրությանը կներկայանանք քաղաքական որոշումներ ընդունելու ունակությամբ չօժտված կառույցներով, ինչն անթույլատրելի է: Չի կարելի ընտրողին մոլորեցնել»:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ քանի որ մինչև հիմա այս նորմը չկար, ի՞նչն էր խանգարում ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ներկայանալ իրենց կաբինետի կազմով:

«Դուք կարծում եք, որ ամրագրել եք՝ հանդես են գալո՞ւ»,- հարցրեց Զոհրաբյանը:

Հարությունյանը վստահեցրեց՝ եթե լինի օրենսդրական պահանջ, ազդեցիկ կուսակցությունները ստիպված կլինեն ներկայացնել իրենց կառավարության կազմը, մինչդեռ այժմ խուսափում են, քանի որ ավելորդ գլխացավանք է, «շառից-փորձանքից հեռու» են ուզում մնալ:

«Հիմա պետք է հանդես գան սեփական թիմով: Բավական է, որ մի ուժ հնչեցնի անունները, մյուսներն էլ կգնան հետևից՝ մրցակցելու համար»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP