Սմբատ Լպուտյանը դարձավ 60 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2024
  • $
    387.58
  • RUBLE
    4.29
  • 420.29
WEATHER
+14.09 oC

Սմբատ Լպուտյանը դարձավ 60 տարեկան

16:04 14.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասվում է.

 

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում:

Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիեն Լոպետեգին գլխավորեց «Վեսթ Հեմը»

23:59 23.05.2024

Խուլիեն Լոպետեգին գլխավորեց «Վեսթ Հեմը»

Խուլիեն Լոպետեգին նշանակվել է անգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանացի մասնագետն աշխատանքային պարտականություններին կանցնի այս տարվա հուլիսի 1-ից։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 57-ամյա Լոպետեգիի վերջին աշխատավայրը եղել է «Վուլվերհեմփթսոնը», որը նա մարզել է 2022 թ. նոյեմբերից 2023 թ. օգոստոս։ Ժամանակին նա աշխատել է նաև անդալուզյան «Սևիլիայում», […] ...

ՊՍԺ-ն մոտ է Սպերցյանի ակումբակցին ձեռք բերելուն

23:28 23.05.2024

ՊՍԺ-ն մոտ է Սպերցյանի ակումբակցին ձեռք բերելուն

«Կրասնոդարում» Էդուարդ Սպերցյանի թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը մոտ է կարիերան Փարիզի ՊՍԺ-ում շարունակելուն։ «Чемпионат»-ը գրում է, որ կողմերը բանակցում են և մոտեցել են վերջնական համաձայնության հասնելուն: Փարիզյան ակումբը տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարելու է 20 միլիոն եվրո։ Ռուսաստանի հավաքականի դարպասապահը «Կրասնոդարի» հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt պորտալը 25-ամյա դարպասապապահի տրանսֆերային արժեքն […] ...

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բանգկոկում է

22:55 23.05.2024

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բանգկոկում է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում է, որտեղ առաջին մարզումն է անցկացրել։ Հայ բռնցքամարտիկները մայիսի 24-ից հունիսի 3-ը մասնակցելու են Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին։ Տղամարդկանց հավաքականից մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), […] ...

Մբապեն կմասնակցի Ֆրանսիայի գավաթի եզրափակչին

22:07 23.05.2024

Մբապեն կմասնակցի Ֆրանսիայի գավաթի եզրափակչին

Կիլիան Մբապեն կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում «Լիոնի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար, որը տեղի կունենա մայիսի 25-ին, հայտնում է L’Équipe-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում բաց էր թողել Լիգա 1-ի վերջին երկու հանդիպումները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան գրանդից: Ֆրանսիացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: ...

Իրանցի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ինտեր»

21:31 23.05.2024

Իրանցի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ինտեր»

Պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Միլան է արդեն բուժզննում է անցել: Պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար։ Թարեմին «Պորտուում» հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից և 181 խաղում խփել է 90 գոլ, կատարել 56 գոլային փոխանցում։ ...

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու

21:00 23.05.2024

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 10 գոլով դարձավ Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Գաբոնցի հարձակվողը մրցաշարի 1/16 եզրափակչի պատասխան խաղում (3-1) գրավել էր Դոնեցկի «Շախտյորի» դարպասը, Եվրոպա լիգայում խփած գոլերի քանակը հասցրել 31-ի, շրջանցել կոլումբացի անվանին ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյին ու դարձել նաև մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։ Այժմ Օբամեյանգի անվան դիմաց կա 34 գոլ։ Եվրոպա […] ...

BACK_TO_TOP