14:55 27.01.2022
Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. կառավարության նիստում անդրադարձ է կատարվել համաճարակային իրավիճակին
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում համաճարակային իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ: «Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է 7407 թեստավորում, ունեցել ենք 2 մահ: Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Ինչ վերաբերվում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում 5-6 տոկոս: Այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը կարելի է ասել միակ ուրախալի լուրն է այս ընթացքում: Սրան է նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ արդեն ընդգրկվածությունը, և իհարկե, նաև շտամի որոշակի առանձնահատկությունները: Մենք ունենք հստակ հիվանդանոցային կարողությունների՝ մահճակալների ծավալման պլանը: Այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս 6 բժշկական կենտրոններ են, որոնք ընդգրկված են ՔՈՎԻԴ բուժման մեջ և հընթացս ըստ կարիքի նաև կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ:
Պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են. առաջին դեղաչափը ստացել է մեր քաղաքացիների արդեն 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչն իհարկե ուրախալի է: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանիշի կամ թեթև ախտանիշերով»,-ասել է առողջապահության նախարարը:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք երկրում պատվաստանյութերի պաշարը բավարար է: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երկիրն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և պատվաստանյութերի մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:
«Ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով, որոնք առկա են Հայաստանում: «Ֆայզեր» պատվաստանյութի հետ կապված արդեն պայմանագիրը կնքված է, հայտնի են մատակարարման ժամկետները: Հուսանք, որ ըստ գրաֆիկի կիրականացվի նաև այս հավելյալ պատվաստանյութի ներմուծումը: Մենք նաև ունենք պլանավորված, հաջորդիվ ամիսների ընթացքում մեր պահանջարկը, և ըստ այդմ իրականացնում ենք գնումներ, բայց հիմնականում նաև ակտիվ բանակցությունների և գործընկերային կապերի միջոցով ստանում ենք նվիրատվություններ»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ Հայաստանում պատվաստածների շրջանում գերակշռում են 35-60 տարեկանները. «65+ քաղաքացիների պատվաստումը կազմում է 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է: Հիմա մեր գլխավոր թիրախը, գլխավոր նպատակը բարձրացնել հենց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը, որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են հանդիսանում: Ունենք պատվաստումներ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում: 12-18 տարեկանների շրջանում առաջին դեղաչափը ստացել է 1675 անձ, երկրորդ դեղաչափը՝ 1000»:
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղում11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...