Էրդողանն անում է քայլեր, որոնք ենթակա են պատժամիջոցների. ԱՄՆ-ն կարող է Թուրքիային հեռացնել F-35-երի ծրագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.42 oC

Էրդողանն անում է քայլեր, որոնք ենթակա են պատժամիջոցների. ԱՄՆ-ն կարող է Թուրքիային հեռացնել F-35-երի ծրագրից

18:37 24.07.2018

Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։

«Նախագահ Էրդողանը, ինչպես և Թուրքիայի Հանրապետության կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հրապարակայնորեն ու պարբերաբար հայտարարել են Ռուսաստանից Ս-400 համակարգեր պատվիրելու Թուրքիայի Հանրապետության կառավարության մտադրության մասին, արարք, որ ԱՄՆ գործող օրենսդրությամբ ենթակա է պատժամիջոցների»,- նշվում է փաստաթղթում։

Ավելին, նախագծում հիշատակվում է, որ Թուրքիայի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ վտանգում ու թուլացնում է ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգությունը։

Դրանից բացի՝ խնդիր կա նաև երկկողմ հարաբերություններում։ ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրանսոնը, որն ահաբեկչական խմբի անդամակցելու կեղծ մեղադրանքով առայժմ անազատության մեջ է Թուրքիայում։

«Կոնգրեսը թույլ չի տա որևէ արտերկրյա կառավարության կողմից ԱՄՆ քաղաքացուն որպես քաղաքական լծակ օգտագործելը»,– նշվում է փաստաթղթում։

Այս ամենի հիման վրա Կոնգրեսն ԱՄՆ պաշտպանության նախարարին պատվիրում է ներկայացնել, թե որքան ժամանակում է հնարավոր Թուրքիային հեռացնել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից (թուրքական ընկերություններն են արտադրում որոշ դետալներ ու համակարգեր)։

Ավելին, Կոնգրեսում քննարկվող փաստաթղթով առաջարկվում է սառեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, մինչև ներկայացվեն վերը նշված հաշվարկները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP