18:11 31.01.2022
Առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը և շենքային պայմանների բարելավումը կհանգեցնի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացման։ Իսկ համավարակը պատճառներից մեկն էր մարզային բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների բուժսարքավորումների նորացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու։ Առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը զբաղվում է Հանրապետության պոլիկլինիկաների կարիքների ուսումնասիրությամբ։ Շիրակի մարզում վերազինումների անհրաժեշտություն ունեցող պոլիկլինիկաների թիվը ևս քիչ չէ։ Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները ևս ընդգրկված են կառավարության ծրագրում, և դրանք առաջիկայում կհիմնանորոգվեն։
Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի պացիենտներին հին բուժսարքավորումներով են հետազոտում։ Ռենտգեն ապարատը 1950-ականների է, որը հեռու է արդի տեխնոլոգիական չափորոշիչներից։ Այն նորացնելու կամ տեխնիկական այլ միջոցների արդիականացման ծրագրեր իրականացնելու համար պոլիկլինիկայի տնօրենը հնարավորություններ տեսնում է բարեգործական կազմակերպությունների հետ, բայց այդ դեպքում շենքային պայմանները թույլ չեն տա դրանք գործարկել։
«Որովհետև պետք է սենյակը կապարապատ լինի, որ կարողանանք նոր ռենտգեն ապարատը դնենք, որը նորից խնդիր է մեզ համար, շենքը ենթակա է հիմնանորոգման»,- նշում է Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Հայկ Ալեքսանյանը։
Պոլիկլինիկայի շենքը 1860-ականների կառույց է, 2 տարուց կլրանա մեկ դարը, ինչ ծառայում է որպես բուժհաստատություն, երբևէ չի հիմնանորոգվել։ Շենքը համայնքապատկան է, «Կումայրի» արգելոցին պատկանող շինություն է, որտեղ թեկուզ մեկ պատուհան փոխելու համար թույլտվություն է պետք։ Քաղաքի հին ճարտարապետությանը բնորոշ 1800 թ․-ի կառույց շենքը ներսից քայքայվում է նաև հին տանիքի պատճառով։ Կաթոցները ձնհալին և անձրևային տեղումների ժամանակ մշտական են։ Գոնե մասնակի վերանորոգումներ, կաթոցները վերացնելու համար, չեն եղել։
Թիվ 2 պոլիկլինիկայի ֆլյուրոգրաֆիայի սարքն էլ է հնություն, չնայած դեռ սպասարկում է հիվանդներին, բայց ձմռան ամիսներին չջեռուցվող ցուրտ սենյակում սարքը հրաժարվում է աշխատել։ Այս շենքն էլ քաղաքի հին կառույցներից է՝ 1936 թվականի շինություն, այստեղ 1993-ին մասնակի վերանորոգում է արվել, հետո մի քանի անգամ կոսմետիկ աշխատանքներ են կատարվել, երբ տարիներ առաջ հատակի մասնակի փլուզում եղավ։ Թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վթարային շենքերի վերականգման խնդիրների լուծումը կառավարության 5-ամյա ծրագրում է։
«Աշխատանքները, համաձայն կառավարության միջոցառումների ցանկի՝ կմեկնարկեն 2023 թվականի 1-ին կեսին, և, բնականաբար, դա մեզ հնարավորություն կտա թարմացնել շենքային պայմանները, ինչը գրավիչ կդարձնի ծառայությունների մատուցումը քաղաքի բնակչությանը»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։
Բացի բուժհաստատությունների վերազինումից և շենքային պայմանների բարելավումից, մարզում լուրջ խնդիր է նեղ մասնագետների պակասը։ Պոլիկլինիկաներում համապատասխան պրոֆիլի բժշկի դիմելիս հիվանդները ստիպված են հերթագրվել ու օրերով սպասել։ Առողջապահության նախարարությունն իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագիրը, որով երիտասարդ մասնագետներ են ուղեգրվում մարզեր, բայց ամբողջությամբ չի հաջողվում բավարարել մարզերի կարիքները։ Մարզային պոլիկլինիկաները մշտապես սպասում են ուղեգրվող մասնագետների։
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...