21:57 24.07.2018
Հուլիսի 27-ին Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին հարյուր տարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը:
Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի արանքում և փակում Արեգակը: Լուսնի ստվերը, սակայն, անգույն է, քանի որ մեր արբանյակը չունի մթնոլորտ, որը կկարողանար բեկել և ցրել լույսի ճառագայթները: Երկրի մթնոլորտը հագեցած է ազոտով, որը կլանում է Արևի սպիտակ գույնը և ցրում այն կապույտ սպեկտրով:
Հենց այդ պատճառով էլ երկինքը մեզ թվում է կապույտ, իսկ արևը՝ դեղին: Լուսնի ամբողջական խավարման ժամանակ մեր մոլորակին հենց Լուսնից հետևելը, ըստ գիտնականների, ավելի հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ Արեգակի լույսը անցնում է մեր մթնոլորտի միջով: Ճառագայթների բեկման պատճառով էլ Լուսնի ամբողջական խավարման ժամանակ այն դառնում է կարմիր:
Գիտնականները նաև նշում են, որ այս խավարման ժամանակ Լուսինը կերևա սովորականից փոքր: Լուսնի ուղեծիրը շրջանաձև չէ, այդ պատճառով Լուսինը կարող է տարբեր չափերի երևալ:
Այս տարի Լուսնի ամբողջական խավարումը կկարողանան տեսնել Արևելյան Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բնակիչները: Եվրոպայի, Արևելյան Ասիայի բնակիչները կտեսնեն Լուսնի մասնակի խավարումը: Այն կտևի մոտ 6 ժամ, իսկ ամբողջական խավարումը՝ 2 ժամ 29 րոպե:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...