18:48 03.02.2022
Տարվա այս շրջանում ակտիվացող վիրուսների հիմնական թիրախն են դառնում քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Ակտիվ շփման տարածքներում, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդացության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Շրջանառվող տարբեր վիրուսներ են, բայց նման ախտանիշներով արտահայտված՝ հազ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում, երբեմն` սրտխառնոց։ Համաճարակաբանական հսկողությամբ տարածված վիրուսները, ըստ մասնագետների, 4 տեսակ են:
«Գարուն-ձմեռ սեզոնայնությունը բնորոշվում է ինչպես օդակաթիլային վարակներով, այնպես էլ տարբեր ինֆեկցիաներով, այդ թվում նաև ջրծաղիկ։ Մենք 4 տեսակ համաճարակաբանական հսկողությամբ ունենք գրիպի վիրուս՝ B, H3N2, H1N1, B տեսակի և A տեսակի հարուցիչով պայմանավորված վիրուսներ, որոնց չորսը մեկում պատվաստանյութն էլ ունենք»,- Shantnews.am-ի զրույցում նշել է հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը։
Վիրուսների տարածվածությունը դպրոցներում արտահայտվում է աշակերտների բացակայությունների թվով։ Հանրապետությունում կան դպրոցներ, որոնք անցել են հեռավար ուսուցման։ Շիրակի մարզում առայժմ միայն Մայիսյանի դպրոցն է հեռավար կարգով աշխատում։ Մյուսներում բացակայությունները չեն գերազանցում 12 տոկոսը։
«Ընդհանուր առմամբ ունենք 198 մանկավարժական կազմակերպական հիմնարկ, որից 168-ը դպրոց են, 38-ը՝ մանկապարտեզներ, և ընդհանուր սաների թիվը, ասեմ՝ 33550, որոնցից բացակա է 8-9 տոկոսը, և սուր շնչառական վիրուսներով ընդամենը 1 տոկոսն է բացակա»։
Մանկահասակ և դպրոցահասակ երեխաների հոսպիտալացման տվյալները, սակայն, հստակ պատկերը չեն ներկայացնում հիվանդացության ցուցանիշի։ Գրիպին և սուր շնչառական վիրուսներին բնորոշ ախտանիշներով շատերը չեն դիմում հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ։ Այս դեպքում համաճարակային իրավիճակը հսկելն ավելի է դժվարացնում, երբ մասնագետներն արդեն խոսում են կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքի մասին։
«Շիրակի մարզում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, կառավարելի։ Մենք գտնվում ենք համավարակի 5-րդ ալիքի վերելքի փուլում, և բավականին ակտիվ է սկսվել 5-րդ ալիքը՝ համեմատած նախորդ 4 ալիքների հետ։ Բավականին բարձր է՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված։ 5-րդ ալիքի դեպքերը քանակապես շատ են՝ նախորդ տարիների արձանագրված դեպքերի նույն ժամանակահատվածի համեմատ»։
Մասնագետները ևս մեկ անգամ ահազանգում են «Օմիկրոն» շտամի վարակելիության մեծ աստիճանի մասին։ Օրինակ՝ մեկ անձը կարող է 30 մարդու վարակել, բայց հոսպիտալացման բեռն համեմատ թեթև է, այսինքն՝ ոչ ծանր կլինիկական ընթացքով է ուղեկցվում։
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...