Պատերազմից հետո մինչ օրս Գյումրիի վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել մոտ 160 զինծառայող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Պատերազմից հետո մինչ օրս Գյումրիի վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել մոտ 160 զինծառայող

18:12 05.02.2022

44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Շիրակի մարզի մոտ 160 զինծառայողներ հետպատերազմական շրջանում երկարատև  բուժում են ստացել Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Տղաների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայողական պարտակություններին, իսկ մոտ 20 տոկոսի մոտ դեռ առկա են հետվիրահատական բարդություններ, որոնք կարիք ունեն կրկնակի թերապիաների։

Պատերազմում հիմնականում բազմաբեկորային վնասվածքներ ստացած, վերին և ստորին վերջույթների տարբեր աստիճանի վերքերով անդամահատված վիճակում զինծառայողներից շատերը վերականգնողական բուժումներ են անցել կենտրոնում։ Վիրավորման աստիճանից է կախված զինվորների վերականգնողական բուժման ընթացքը, որն իրականացվում է մի քանի փուլերով։

«Արձանագրենք, որ տղաները հիմնականում երիտասարդ են, ֆիզիկապես առողջ են և նրանց առողջության վերականգնումն ավելի արագ է ստացվում՝ մոտ 15 օրվա, մի 2 զինվորի բուժում է եղել, որ երկար է տևել, մյուսները վերականգնվել են»,- նշում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստ  Լիդա Միսակյանը ։

Երիտասարդների համեմատ, մի փոքր տևական աշխատանք է պահանջում միջին տարիքի զինվորականների առողջության վերականգնումը։ Ամեն ինչ կախված է վիրավորման աստիճանից։ Պատերազմին հաջորդած օրերին կենտրոնը հարյուրից ավելի զինծառայողների է ընդունել։ Այս պահին վերականգնողական բուժումը շարունակում է 8-ը։

44-օրյա պատերազմի ընթացքում ուսի վիրավորում ստացած զինվորականը, ֆիզիոթերապիայի առաջին կուրսն ընդունելուց հետո, զգալի փոփոխություններ նկատել է, բայց կարճ ժամանակ անց կրկին դիմել է մասնագետների, ուզում է մկանների աշխատանքը լիարժեք վերականգնել, իր ծառայությունում դա շատ կարևոր է։ Երբեմն նեղ մասնագետների անցկացրած վերականգնողական բուժման առաջին փուլից հետո, պատերազմի մասնակիցները կրկնակի վիրահատության են ուղարկվել։ Սրանք այն դեպքերն են, երբ մարմնում մնացել են բեկորներ, իսկ սկզբնական փուլում  վիրահատությունն հակացուցված է եղել կամ դրանք հեռացնելու համար պետք էր որոշ ժամանակ անցներ։

«Դա կոչվում է  փուլային ռեաբիլիտացիոն բուժում, երբ զինվորն առաջին էտապում վիրահատությունը կատարելուց հետո անցնում է առաջին փուլային ռեաբիլիտացիոն կուրսը, հետո անցնում է երկրորդ վիրահատությունը, նորից է գալիս ռեաբիլիտացիայի, դա կարող է լինել  խոշոր հոդերին վերաբերվող, հետո կարող է լինել հիվանդի մոտ խնդիր, որը պիտի վիրահատվի, կամ երիկամում  ականի բեկորի առկայություն, որը պիտի մեկ տարուց հետո վիրահատվի»,- նշում է Գյումրիի վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը։

Վերականգնողական կենտրոնում  բոլոր  զինվորների հետ անցկացվում  է անհատական բուժման կուրս: Ֆիզիկականից բացի մասնագետներն աշխատում են զինվորների մոտ հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Պատերազմի ավարտից հետո վիրավորում ստացած հայրենիքի պաշտպանների հետ տեղում աշխատել են նաև արտսահմանցի բժիշկ-մասնագետները։ Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում նաև վիրահատություններ են կատարել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

BACK_TO_TOP