20:57 04.02.2022
Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարությամբ է հանդես եկել, որում սուր քննադատության է ենթարկել Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդին։
Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ, որպեսզի նա մեկնաբանի իր հրապարակային քննադատությունը։
Յաիր Լապիդը օրեր առաջ Axios պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ չի հավատում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի հավանականությանը։
«Այս պահի դրությամբ իրավիճակն այսպիսին է, որ մենք մոտ ապագայում առճակատման ականատես չենք լինի։ Ես նույնիսկ չեմ կարծում, թե այնտեղ ուր որ է համաշխարհային պատերազմ կսկսվի»,- ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։
Ի պատասխան Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարությամբ է հանդես եկել , որում Լապիդին սուր քննադատության է արժանացրել։ Նա հայտարարել է, որ խոսքը գնում է ոչ թե երկու երկրների միջև կոնֆլիկտի մասին, այլ պատերազմի մասին, որը Ռուսաստանը ագրեսիվ և ցինիկ կերպով հրահրում է Ուկրաինայի դեմ։
«Վիրավորական է, որ պարոն Լապիդը չի նկատում պատերազմը Եվրոպայի կենտրոնում, որն ընթանում է արդեն 8 տարի։ Ցավոք, պարոն նախարարը կրկնում է ռուսական հռետորաբանությունը և արհամարհում է իր ուժեղ դաշնակիցներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից եկող ահազանգերը։ Իսկ դրանք վերաբերում են Ռուսաստանի կողմից առաջիկայում Ուկրաինա ռազմական ներխուժմանը »,- ասել է Կորնիյչուկը։
Նա նշել է, որ եթե Եվրոպայում պատերազմն սկսվի, ապա Իսրայելը իրանական վտանգի դեմ մենակ կմնա։
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...