19:59 05.02.2022
Այս տարի Շիրակի մարզում կհիմնանորոգվի 78,4 կմ ճանապարհ։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ 2022-ին նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ծավալն ավելին է, քան 2021-ին: Անցած տարի միայն պետբյուջեի ֆինանսավորմամբ Շիրակի մարզում հիմնանորոգվել է 67 կմ միջպետական, հանրապետական, տեղական ու մարզային նշանակության ճանապարհ։ Անցած տարի Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքներ, բացի պետական բյուջեի ֆինանսավորումից, իրականացվել են նաև ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի միջոցներով։ Սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է 14,4 կմ ճանապարհների ասֆալտապատում և սալապատում։ Երեք ճանապարհների շինարարություն փոխանցվել է այս տարվան։
«Ընդհանուր առմամբ, 2021-ին Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերի բյուջեն կազմել է 23,9 մլրդ դրամ։ Իսկ այս տարի նախնական ծրագրով Շիրակի մարզում կիրականացվի 78,4 կմ ճանապարհների նորոգման աշխատանքներ։ Ընդգրկված են միջպետական, հանրապետական, տեղական ու մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ընթանում են։ Ավարտից հետո, ամբողջությամբ ծրագիրը կքննարկվի։ Եթե առկա ֆինանսական միջոցները բավարարեն, ուրեմն մարզում 2022-ին կունենանք ավելի շատ հիմնանորոգված ճանապարհներ, քան 2021-ին»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Փոխանցիկ ճանապարհաշինական ծրագրերից է նաև Հյուսիս- հարավ արագընթաց մայրուղու շինարարությունը, որը Շիրակի մարզում ընդգրկում է Լանջիկ-Գյումրի հատվածը։ Այն միակողմանի կառուցվել է դեռ ոչ ամբողջությամբ։ Ըստ Խաչատուր Խնձրցյանի ճանապարհը 27 կմ երկարություն ունի, որն այս պահին 75%-ով միակողմանի երթևեկելի է։ Իսկ Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման վերջնաժամկետ սահմանված է 2023 թվականը։
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...