Շիրակի մարզում 3456 ոչ հիմնական շինություն է հաշվառվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Շիրակի մարզում 3456 ոչ հիմնական շինություն է հաշվառվել

17:14 05.02.2022

2018-ի վերջին Շիրակի մարզում սկսվեց ոչ հիմնական շինությունների հաշվառման գործընթաց։ Բոլոր ոչ հիմնական շինությունների մասին ամփոփ թվային տվյալներ Շիրակի մարզպետարանն անցած տարվա նոյեմբերին է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Ոչ հիմնական շինությունների մեծ մասը բնակեցված տնակներն են։ Համաձայն այդ տվյալների՝ Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների թիվը նվազել է։

«3547 տնակներից մնացել է 3456-ը։ Բնակապահովման ծրագրերից օգտված ընտանիքներն ապամոնտաժել են տնակները։ Գյումրիում 2858 տնակ կար, ըստ ուսումնասիրության տվյալների, այժմ առկա է 2795-ը։ Այս տվյալները նորից վերաճշտման գործընթաց կանցնեն, քանի որ կադաստրային կոմիտեից ստացված քարտեզների հիման վրա, բոլոր տեղանքները քարտեզագրվելու են և քաղաքաշինության կոմիտեի կողմից մեր տրամադրած տեղեկությունները ուսումնասիրվում են։ Հետագայում անհրաժեշտություն կլինի ճշտել, թե որ տնակներում բնակվողներն անօթևանի կարգավիճակ ունեն, իսկ ովքեր պարզապես իրենց տարածքում ոչ հիմնական շինություն են կառուցել։ Եթե անօթևանների հետ կապված խնդիրն ունեն և պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն ունի, ապա կկատարի իր պարտավորությունները։ Այս պահին գնում է հաշվառում, թե ինչ տնակներ են և որտեղ են տեղադրված»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Շիրակի մարզպետարանը հաշվառել է նաև Գյումրիի 4 վթարային շենքերի՝ Իսահակյան 9, Տիգրան Մեծ 5, Անտառավան 26 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչներին։ Այս 4 շենքերից միայն Տիգրան Մեծ 5 շենքի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար է պետբյուջեից գումար հատկացվել։ Մյուս շենքերի բնակիչներին առաջարկվում էր ԲԳՎ։ Բնակապահովման այս տարբերակին առայժմ համաձայնել են Անտառավան 26 շենքի բնակիչները, իսկ Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերի բնակիչներն ամրացում են պահանջում։

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագիրը բնակարանաշինությունն էր, որը 2020-ին մեկնարկեց 7 գյուղերում։ Կառուցվում է 25 տուն։ Ծրագիրն ավարտական փուլում է։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP