JTI Armenia-ն ճանաչվել է որպես 2022 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

JTI Armenia-ն ճանաչվել է որպես 2022 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով

15:42 07.02.2022

Արդեն ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիա-ն հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում:

Լավագույն գործատուների ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում, և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 թվականի նոյեմբերին հաստատվել էր EY ընկերության կողմից, երբ վերջիններիս կողմից JTI-ին շնորհվեց Գլոբալ հավասարության ստանդարտի (GES) առաջին վկայականներից մեկը, ինչպես նաև աշխատակիցների բարեկեցությանն ուղղված համաշխարհային առաջատար նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ճկուն աշխատանքային միջոցառումները, առաջադեմ գլոբալ ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը, որը ներդրվել է 2021 թվականին, և կանանց դերի հզորացման ծրագրի՝ TOGETHER-ը։

«Պատիվ է ևս մեկ անգամ ստանալ Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից տրվող հավաստագիրը: Ամեն ինչի հիմքում մեր մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք նրանց առաջարկել հնարավորինս լավագույն աշխատանքային միջավայր:  Մեր ավելի քան 40,000 գործընկերներին զարգանալու հնարավորություն տալը և նրանց ներուժն իրագործելու համար հարմարավետ պայմաններ ու աջակցություն տրամադրելը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի»,- ասաց Սերգեյ Բուքսան, JTI Բելառուսի և Կովկայսյան տարածաշրջանի գործադիր տնօրենը:

«Մենք ուրախ ենք, որ JTI-ը պահպանել է իր տեղը աշխարհի  Լավագույն գործատուների շարքում: Նրանք պետք է հպարտ լինեն՝ մարդկանց հետ աշխատելու համաշխարհային առաջատար լինելու իրենց կարգավիճակով, և այն շարունակական նվիրվածության համար, որ ցուցաբերում են ամբողջ աշխարհում իրենց բոլոր աշխատակիցների բարեկեցությունը բարելավելու համար: Նրանց վերջին հաջողությունը՝ որպես Գլոբալ հավասարության գործատու ճանաչվելը, չափանիշ է հանդիսանում, այն ընկերությունների համար, ովքեր նույնպես ցանկանում են դառնալ Լավագույն գործատու»,- ասել է Դեյվիդ Փլինքը, Լավագույն գործատուների ինստիտուտի գործադիր տնօրենը:

JTI-ը մեծ նպատակներ է սահմանել՝ ներկա և ապագա տաղանդներին օգտակար լինելու, աջակցելու և ներգրավելու համար: Կազմակերպությունը կշարունակի կենտրոնանալ աշխատակիցների բարեկեցության վրա՝ հարմարեցնելով և բարելավելով ընկերության աշխատանքային միջավայրը՝ լինի դա գրասենյակում, թե՝ տանը: Ներկա աշխատակիցներին հասանելի կլինեն բազմաթիվ հեռահար թիմային նախաձեռնություններ՝ կենտրոնանալով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռության և անձնական զարգացման վրա, իսկ ապագա աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու JTI-ի «Make It Bright Challenge» ծրագրին, որտեղ ամբողջ աշխարհից ուսանողները մրցում են վճարովի գլոբալ պրակտիկայի համար, ինչը կարող է հնարավորություն տալ հետագայում հիմնական աշխատանքի անցնել ընկերությունում: Այս ծրագրերը, ի լրումն համաշխարհային առաջատար այլ նախաձեռնությունների, կամրապնդեն JTI-ի Լավագույն գործատուի կարգավիճակը:

JTI-ի մասին

JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև and Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD ապրանքանիշերը: Ավելին, JTI-ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 40000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։ JTI-ը հանդիսանում է  Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com

Կարիերայի հնարավորությունների համար՝ https://jobs.jti.com

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP