20:29 08.02.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեք նոր տեղակալ ունի: Այսօր կայացած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում ավագանին հավանություն է տվել որոշման նախագծերին: Քվեարկությամբ Երևանի փոխքաղաքապետեր են նշանակվել Գևորգ Սիմոնյանը, ով համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, որը համակարգելու է առևտրի և գովազդի ոլորտները և Ստեփան Մաչյանը, ում վերապահված է քաղաքաշինական ոլորտի համակարգումը: Շնորհավորելով Երևանի թիմը համալրած փոխքաղաքապետերին՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով հնարավորություն կլինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք միտված են Երևանի զարգացմանն ու քաղաքի արդյունավետ կառավարմանը:
«Շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի որ, եթե կարմիր գծով նայում ենք, իմ բոլոր տեղակալները և՛ մասնավոր, և՛ պետական, հանրային հատվածում փորձ ունեն, որը, կարծում եմ, մեզ ավելի ուժեղ է դարձնելու: Շատ դեպքերում, կորպորատիվ այն մշակույթը, որը եղել է մասնավոր հատվածում, մենք պետք է բերենք այստեղ, որպեսզի կարողանանք ավելի առողջ մթնոլորտ ունենալ ու արդյունքներին շատ ավելի արագորեն հասնել: Մեր թիմը հաջողված է լինելու և այն արդյունքները, որ մենք ցանկանում ենք ունենալ, վստահ եմ կունենանք»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա: Ավագանու նիստի ընթացքում ներկայացվել է նոր համակարգի ավարտական փուլի նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Նոր համակարգով Երևանի վարչական շրջաններում կստեղծվեն երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ: Դրանք բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից և հոգեբաններից։ Փոփոխությունը կհանգեցնի համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ու սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
«Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն իմ անմիջական համակարգման ներքո է եղել, մենք այստեղ բարեփոխումները սկսեցինք պարզ տրամաբանությամբ. աշխատակիցը գալիս է առավոտյան 09:00-ից աշխատանքի և մինչև 18:00-ն ի՞նչ է անում, այդ հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա: Միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք մի շարք վերլուծություններ իրականացրեցինք, ընդհանուր տեսլական ձևավորեցինք, որի շրջանակում էլ քայլ առ քայլ գնացինք առաջ: Ակնկալվում էր, որ այս բարեփոխումները կվերջացնենք 2020թ., բայց հայտնի պատճառներով դրանք չեղան, և մենք այդ փոփոխություններն այսօր ենք ներկայացնում ձեր դատին: Կարծում եմ, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեր հաջող ներդրած համակարգերից մեկն է և մոտակա երկու տարիներն արդեն կայացման տարիներ կլինեն»,- նշել է քաղաքապետ Սարգսյանն ու հավելել, որ մայրաքաղաքի կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնց շրջանակում առանձնակի է կարևորվում աշխատակիցների վերապատրաստումը:
«Վերապատրաստման համար մենք պետք է միջոցներ չխնայենք, քանի որ մարդն է ստեղծում այն արժեքը, որն իր ետևից ստեղծում է նոր արժեքներ: Մարդկային կապիտալի զարգացման համար մենք պետք է միջոցներ ծախսենք, որպեսզի արդյունք ունենանք»:
Ավագանու որոշմամբ Երևանն Արցախի Հանրապետության երաժշտական և գեղարվեստի դպրոցներին 14 անուն 51 երաժշտական գործիք կնվիրաբերի: Գույքն էականորեն կբարելավի կրթադաստիարակչական գործընթացի որակը՝ մշակութային 11 օջախներում բարենպաստ պայմաններ ապահովելով շուրջ 2500 սաների համար:
Երևանում կտեղադրվեն անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի, աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի, անվանի արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի և վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն այսուհետ կկրի գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անունը:
Երևանի հ.171 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը: Կրթօջախն անվանակոչելու որոշման նախագիծը ևս արժանացավ ավագանու հավանությանը: Կարեն Ասրյանն, ի դեպ, տվյալ դպրոցի շրջանավարտն է եղել:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...