14:44 09.02.2022
Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ 437 տոկոսով:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ օրվա կտրվածքով կատարված թեստերի կառուցվածքում դրական պատասխանների մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, այնինչ շաբաթներ առաջ եղել է 10.5 տոկոս: Մասնագետը նկատեց, որ դեռ շարունակում են արձանագրվել կորոնավիրուսի դեպքեր 0-18 տարեկանների շրջանում: Ավելին՝ 3-5 տարեկան երեխաների շրջանում նոր դեպքերի աճը 7.3 անգամ է: Կորոնավիրուսի նոր դեպքերի աճ առկա է բոլոր մարզերում, սակայն ամենաբարձր ցուցանիշները Երևանում են:
«Ընտրանքային հետազտությունները ցույց են տալիս, որ երկրում հիմնականում շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, սակայն չի բացառվում, որ մենք ունենք դելտա շտամը ևս: Այս ալիքին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ պատվաստվածների շրջանում հիվանդությունն անցնում է բավական թեթև կամ միջին ծանրության: Իհարկե, հոսպիտալացումներ ունենք, սակայն եթե դիտարկենք նախորդ ալիքը, երբ շրջանառվում էր հիմնականում «Դելտա» շտամը, ապա այս անգամ շատ ավելի քիչ է: Ինչպես գիտենք, «Օմիկրոնի» ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակների ախտանշաններին, կարելի է ասել գրեթե նույնն են, և դա է պատճառը, որ շատերը չեն դիմում թեստավորման ու տանը զբաղվում են ինքնաբուժմամբ: Իմ հորդորն է, ախտանշանների դեպքում անպայման դիմել բժշկին ու լինել մասնագետի հսկողության տակ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետն ընդգծեց, որ ներկայումս բժշկական հաստատությունները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, սակայն առողջապահական համակարգը կարողանում է դիմակայել:
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետ13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...
13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...