13:49 25.07.2018
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները:
ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ:
«Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու ռիսկեր առաջ քաշեց: Եթե նախորդ տարիներին բողոքներ էին ստացվում անկախ հանձնաժողովների գործունեության հետ կապված, որ մերժման որոշումները պատճառաբանված ու հիմանվորված չեն, ապա 2017թ. տեղի ունեցած փոփոխություններով անկախ հանձնաժողովի ներսում ենթահանձնաժողովի ինստիտուտը հանվեց: Արդյունքում, վաղաժամկետ պայմանական ազատման աճ արձանագրվեց: 2016-ին 115 ազատում, 2017-ին ՝ 365, սակայն կային ընթացակարգային խնդիրներ և այդ խնդիրները բերեցին նոր փոփոխության՝ 2018թ. մայիսին: Անկախ հանձնաժողովը վերացվեց»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։
Փոփոխության համաձայն` հիմնական դերակատարները, վարչակազմի հետ միասին, հանդես են գալու քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները:
Սեպտեմբերից կալանավորված անձը պետք է դիմում ներկայացնի վարչակազմին: Այն ներկայացվում է պրոբացիոն և քրեակատարողական ծառայություն, և վերջիններս պետք է տրամադրեն զեկույց: Հենց այստեղ էլ թաքնված է մտահոգության առիթը:
«Զեկույց տալու համար հիմնական աղբյուր հանդիսանալու է անձնական գործը, սակայն քրեակատարողական վարչությունը ամենօրյա կտրվածքով, դինամիկ աշխատանքներ ազատազրկվածների հետ չի տանում և ստացում է, որ երկրորդային աղբյուրի հիման վրա տրվում է տեղեկություն, որի հետ դեմ առ դեմ հանդիպումներ, աշխատանքներ տեղի չեն ունեցել: Սա կարող է հանգեցնել նախորդ իրավիճակին, երբ անկախ հանձնաժողովը առանց անձին ճանաչելու տալիս էր կարծիք, որը հիմնականում լինում էր բացասական»,- ասաց Հարությունյանը:
Մտահոգություն կա նաև պրոբացիոն ծառայության հետ կապված: Այսօրվա կադրային հնարավորությունները, տարվող աշխատանքների բնույթը բավարար մակարդակի վրա չէ՝ վստահաբար ասելու համար, որ տրամադրվող զեկույցները կարող են արդյունավետ լինել և հիմք հանդիսանալ վաղաժամկետ ազատման համար:
«Այս տարիներին բոլոր փոփոխությունները, խնդրի լուծման ճանապարհների որոնումը մի խնդիր է ունեցել՝ միշտ քիչ տեղ է հատկացվել ՔԿՀ վարչակազմերին, մինչդեռ հիմնական ամենօրյա աշխատանքն ու հիմնական գործառույթը կատարում են հենց վարչակազմերը, բայց որոշման կայացման գործընթացում նրանց դերակատարումը քիչ է, ինչն էլ իր հերթին մի շարք այլ խնդիրներ է առաջ քաշում»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...