17:33 09.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։
Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել ինչպես Քովիդ-19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։
Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանում,
Կարո՞ղ է արդյոք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները,
Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը,
Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը,
Ի՞նչ տույժ է նախատեսված պատվաստում և/կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում,
Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանքը։
Զանգերի հաջորդ գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության ոլորտին՝
աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում վերջնահաշվարկի չվճարման դեպքերին,
աշխատանքային պայմանագրի վաղաժամ լուծման,
աշխատավարձի հաշվարկման, վերջնահաշվարկի չվճարման և/կամ ոչ լիարժեք հաշվարկման,
հղիության և հետծննդյան արձակուրդի իրավունքի խախտման,
երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կերակրողի աշխատանքային պայմանագրի լուծման, երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի նպաստի չվճարման դեպքերին,
հղիության նպաստի ոչ լիարժեք վճարման մասին,
կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպմամբ պայմանավորված հղիության արձակուրդում գտնվողի հաստիքի կրճատման, անաշխատունակության նպաստ ստանալու,
ամենամյա արձակուրդի իրավունքի խոչընդոտման վերաբերյալ։
Վիճակագրությունն ըստ ոլորտների՝
— դեղերի շրջանառություն՝ 68,
— բժշկական օգնության և սպասարկման՝ 71,
— բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման՝ 1669, որից 1422՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված,
— աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ 1306,
— ՖԲ հարցում՝ 207,
— առաջարկ՝ 15,
— տեղեկատվություն՝ 613,
— Տեսչական մարմնի գործառույթից դուրս՝ 462:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...