18:41 25.07.2018
Օրենքով սահմանված է, որ Հասարակական դիտորդների խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, սակայն հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խմբի անդամները բարձրաձայնում են, որ աշխատանքի ընթացքում հանդիպում են խոչընդոտների:
«10 տարվա ընթացքում խմբի աշխատանքներն այն չափով չեն խոչընդոտվել, որքան 2016-ից սկսված: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ 2016-ին քաղաքական հնչեղություն ստացած գործերով մի շարք կալանավորների վրա քննիչների կողմից տեսակցությունների արգելք սահմանվեց, և այն տարածվեց նաև մյուս կալանավորվածների վրա: Երբ ահազանգերի հիման վրա այցելում էինք ՔԿՀ, մեզ թույլ չէին տալիս մուտք գործել»,- պատմում է ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը:
2016-ի ընթացքում խումբը կատարել է 94 այցելություն, և դրանց 8.9 տոկոսի դեպքում աշխատանքները խոչընդոտվել են: Խումբը համապատասխան գրություններով դիմել է ԱՆ, սակայն պատասխանների հիմնավորումը եղել է այն, որ քրեակատարողական վարչակազմի գործունեությունը բխել է օրենսդրության պահանջներից, որ նրանց գործողություններն իրավաչափ են և չի բավարարվել խմբի պահանջը՝ համապատասխան քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել՝ աշխատանքները խոչընդոտելու համար: Նույն իրավիճակը շարունակվել է նաև 2017-2018թթ. ընթացքում:
«Վերջին իրադարձություններից՝ հեղափոխությունից հետո որևէ կերպ փոփոխություն չի եղել այդ հարցում, և ԱՆ-ն շարունակում է պաշտպանել նույն դիրքորոշումը, այն է՝ խմբի գործունեության խոչընդոտումը համարում է իրավաչափ և որևէ խնդիր այդտեղ չի տեսնում»,- ասում է Նարե Հովհաննիսյանը:
Նախորդ տարվա առաջին կիսամյակում տեսակցության արգելանք եղել է 93 անձի նկատմամբ: Ամենաշատը եղել է Նուբարաշեն ՔԿՀ-ում ՝ 48 անձ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 20, Արմավիրում՝ 9, Դատապարտյալների հիվանդանոցում՝ 7, Վանաձորում՝ 4, Հրազդանում և Վարդաշենում՝ 2, Գորիսում՝ 1:
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...