Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

18:06 11.02.2022

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումն աճել է շուրջ 83 տոկոսով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ ընդգծելով, որ 2018-2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է:

«Վերջին երկու տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը դարձյալ ավելացել էր, բայց ոչ այս կարգի աննախադեպ թվերով. օրինակ՝ 2020-ին այն ավելացել էր 1.5 մլրդ դրամով, 2021-ին՝ ևս 2 մլրդ դրամով, իսկ 2022-ին նախորդ տարվա համեմատ աճել է 83%-ով, որը մոտավորապես կազմում է 25,1 մլրդ դրամ: Որպեսզի համեմատենք՝ սա ինչ թիվ է 2018-19 թվականների նկատմամբ, կարելի է ասել՝ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. շուրջ 13 մլրդ դրամ էր հետհեղափոխական ժամանակ գիտության ֆինանսավորումը»,- փաստել է բանախոսը:

Նրա խոսքերով՝ 2020-2021 թթ.-ի ընթացքում ներդրվել են նոր ծրագրեր, և իրականացվել մեծ բարեփոխումներ, որոնց արդյունքում ձևավորվել են նաև համապատասխան պարտավորություններ:

«Մրցույթներ ենք հայտարարել, հաղթողները շահել են, և մենք պետք է ֆինանսավորենք: Այսօր Հայաստանում գիտության ոլորտն ավելի գրավիչ է, քան երկու տարի առաջ էր: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև գիտական դրամաշնորհային մրցույթների թիվը, հետևաբար նաև գիտական խմբերի մասնակցությունն ավելի ակտիվ է դարձել: Ավելացել է նաև գիտական ծրագրերի իրականացման համար նախատեսված սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Այսինքն՝ հնարավորությունները մեծացել են, և հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելացել է»,- շեշտել է Արթուր Մովսիսյանը:

Նա վստահեցրել է՝ գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ՝ նշված ուղղություններով ավելի մեծ առաջընթաց կապահովվի, սակայն երկարաժամկետ կտրվածքով հիմնական խնդիր է դրված ապահովելու այնպիսի միջավայր, որ գիտությունն իր ներդրումն ունենա տնտեսության զարգացման գործում:

Արթուր Մովսիսյանի խոսքերով՝ Գիտության կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր գիտական թեմատիկ ծրագրեր իրականացնել մի քանի ուղղություններով:

«2022 թ. նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր ենք իրականացնելու. PHD ուսանողներին ուղարկելու ենք արտասահման՝ լավագույն գիտական կազմակերպություններում սովորելու և վերապատրաստվելու: Երկրորդ ծրագրի շրջանակում թեկնածուականը պաշտպանած մասնագետներին ևս 6-36 ամսով ուղարկելու ենք արտասահման՝ վերապատրաստումների»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ հաջորդ ծրագրի շրջանակում աջակցություն կստանա Հայաստանում ստեղծված այն գիտական խումբը, որի ղեկավարը լինելու է արտասահմանից:

Վերջինս պետք է կոնկրետ գիտական խնդիրներ դնի խմբի առջև, մրցույթով ընտրի կադրերին, հետևի աշխատանքներին, տարվա մեջ մի քանի ամիս լինի Հայաստանում: Հաջորդ ծրագիրը վերաբնակեցման դրամաշնորհն է, որի շրջանակում կաշխատեն արտասահմանում գտնվող հայազգի կամ ոչ հայազգի այն գիտնականների հետ, որոնք ցանկություն ունեն ապրելու և աշխատելու Հայաստանում, գիտական խմբեր ձևավորելու, լաբորատորիաներ ստեղծելու:

Ըստ Արթուր Մովսիսյանի՝ գիտական բոլոր 4 ծրագրերն էլ նորություն են, դրանց չափանիշները նոր պետք է մշակվեն.

«Թե ինչ չափանիշներով կընտրվեն գիտնականները, դեռ կդժվարանամ ասել, սակայն կարող եմ հաստատել, որ այո՛, կապ է ունենալու այն հանգամանքը, թե գիտության որ ճյուղն են ներկայացնում: Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնելու գիտության այն ուղղությունները, որոնք Հայաստանում կամ թույլ են զարգացած կամ չունենք, օրինակ՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն»:

Արթուր Մովսիսյանը փաստել է՝ նախանշված ծրագրերով ակնկալվում է, որ գիտության ոլորտում կմեծանան համագործակցության հեռանկարները, և կձևավորվեն նոր կապեր: Նա ընդգծել է, որ ոլորտում առկա է կադրերի լուրջ խնդիր, որովհետև տարիների ընթացքում ոլորտում գիտնականների թիվը պակասել է: Գիտնականների միջին տարիքը բարձր է, իսկ երիտասարդների թիվը՝ քիչ: Ըստ բանախոսի՝ այս ամենը նպաստում է, որ պետությունը գնա կտրուկ քայլերի՝ դրսից կադրեր ներգրավելու առումով, քանի որ խնդրի լուծման համար միայն ներքին ռեսուրսը բավարար չէ:

Ասուլիսի ընթացքում ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է նաև գիտության ոլորտի այլ խնդիրների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP